Բնական գազով աշխատող ավտոմեքենաների գազաբալոնների պայթյունների լուրերը վերջին շրջանում ակտիվ քննարկումների առիթ էին հանդիսացել: Այս խնդիրը հատկապես կարևոր է, քանի որ մարդկային կյանքի անվտանգության հետ է կապված:

Երեկ տեղի ունեցած կառավարության նիստում որոշում է ընդունվել գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության օրենսդրական համալիր լուծման նպատակով օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: Վերջինս Հայաստանում սեղմված բնական գազով աշխատելու համար գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացմանը, գազաբալոնային համակարգերի տեղադրմանը, վկայագրման գործունեությունների կազմակերպման կանոնակարգմանը, գազաբալոնային սարքավորումներով վերասարքավորված տրանսպորտային միջոցների լիցքավորման ժամանակ դժբախտ պատահարների կանխարգելմանը:

Վերը նշված նպատակի իրականացման համար ձևավորվել է աշխատանքային խումբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել