Էս հակասական զգացմունքներ առաջացնող տեսանյութը նայելուց հետո մոտս ցանկություն առաջացավ մի քիչ ավելի մանրամասն ծանոթանալ կատարվածի հետ, որ ի վերջո մոտս չձևավորվի ստանդարտ «Ալկաշ ռուսները հայ են սպանել» կարծրատիպային պատկեր:

Համաձայն ռուսական ԶԼՄ-ների՝ սամասուդը կատարվել է այն բանից հետո, երբ այդ 24-ամյա հայը հարբած վիճակում ղեկին էր նստել ու մի քանի մեքենաներ էր վնասել, ինչպես նաև մի քանի մարդու էր վրաերթի ենթարկել: Ի զարմանս ինձ՝ ռուսական մեդիաներում միանգամից չէին սկսել ղալմաղալ անել, որ դա անողը ազգությամբ հայ է եղել:

Հետո, էս վրաերթի ու ավարիայի հաջորդ օրը (որոշ աղբյուրներում նշվում է, որ սամասուդը տեղի է ունեցել հենց տեղում, բայց դա այդպես չէ) շուրջ 300 համագյուղացի հավաքվում են ու դասական ինքնադատաստան են տեսնում վարորդի նկատմամբ: Մենակ թվից արդեն հասկանալի է, որ ինչ-որ պլանավորված գործողություն է եղել ու չէր կարող լինել այնպես, որ մեկ էլ պատահաբար ամբողջ գյուղի ժողովուրդը հայտնվեր մի կետում, այն էլ հենց այն կետում, որտեղ էդ դժվախտ վարորդն էր: Տուժողին ուժեղ ծեծել են, ինչը մասամբ երևում է նաև այս տեսանյութում, իսկ մահացել է նա հիվանդանոցում՝ հարվածի կամ էլ հարվածների արդյունքում գլխուղեղի արնահոսության պատճառով:

Հիմա մի քանի կարևոր նյուանսներ.

1. Սամասուդը դատապարտելի ա՝ անկախ ամեն ինչից, մեղավորներին պատժելու իրավունք ու լեգիտիմություն ունի մենակ Պետությունը:

2. Այսքանով հանդերձ՝ 5 հատ ավտոյի ու մի քանի մարդու խփած հարբած վարորդը, չգիտես թե ինչու, հաջորդ օրը դեռ էլի ղեկին է լինում, ու գազազած գյուղացիները տալիս անդազահան են անում:

3. Կարծում եմ՝ ժողովրդական այդպիսի ցասման ու ագրեսիայի պատճառը հենց այն է, որ մարդկանց աչքի առաջ դեռ երեկ լակած, պատուհասի մեջ ընկած վարորդը ոչ մի պատիժ չի կրում ու արդեն հաջորդ օրն էլի ղեկին է: Հենց այդ բեսպրեդելն է, ըստ իս, մարդկանց կատաղեցրել, այլ ոչ թե վարորդի ազգությունը: Առավել ևս, որ Ռոստովի շրջանում հայկական համայնքը հնագույններից է ու վաղուց արդեն ինտեգրվել է ռուսաստանյան հասարակության մեջ:

Էնպես որ, չեմ կարծում, որ իմաստ էլ կա հատուկ ակցենտ անել այն բանի վրա, որ վարորդը հայ է եղել: Կարծում եմ, որ նրան նույն կերպով սամասուդի կենթարկեին, եթե լիներ դաղստանցի, բելառուս, ռուս, ուզբեկ, էստոնացի ու անգամ մադագասկարցի: Սա տիպիկ ռուսաստանյան իրավիճակ է պարզապես, որտեղ մարդիկ, վերջնականապես հիասթափվելով ու կորցնելով հավատն առ սեփական արդարադատության համակարգ, որոշում են իրենց ձեռքով կերտել արդարադատությունը:

Հ.Գ. Այ նաև սրա համար են ասում, որ չի կարելի խմած ղեկին նստել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել