Ժամանակակից աշխարհում, որտեղ մարդիկ հաճախ կլանված են իրենց գաջեթների մեջ, սոցիալական ցանցերում կարելի է բազմաթիվ ապշեցուցիչ պատմություններ լսել այն մասին, թե ինչպես են տեխնոլոգիաների միջոցով անհավանական կապեր ստեղծվում։ Մի տղամարդ բացահայտեց սա, երբ արտերկրում ճանապարհորդելիս կորցրեց iCloud-ին միացրած իր iPod-ն ու ավելի ուշ սկսեց իր հեռախոսին ստանալ սարքի նոր տիրոջ լուսանկարները։

Ես կարող էի այցելել աշխարհի ցանկացած երկիր, սակայն նման ապեշեցուցիչ բան ինձ հետ երբեք չպատահեր։

Մեկ անծանոթ մարդու վերբեռնումների միջոցով նա հնարավորություն ունեցավ աշխարհին բոլորովին այլ աչքերով նայել։

Ծանոթացեք Սքոթ Հերդերի հետ՝ արկածախնդիր ճանապարհորդ ու լուսանկարիչ։

Այժմ նա 8 ամսով ուսապարկով ճամփորդության է դուրս եկել Ասիայի հարավարևելյան շրջանով, որի մասին նա պատմում է իր կայքում։

Չորս ամիս առաջ նա ճամփորդում էր Լաոսում ու գեղեցիկ բնապատկերներ լուսանկարում....

.... երբ նա կորցրեց իր iPod Touch-ը։
Համակերպվելով սարքը կորցնելու մտքի հետ՝ նա չփորձեց փնտրել այն ու մոռացավ դրա մասին, մինչև որ մի օր նրա iPhone-ում անծանոթ լուսանկար հայտնվեց։

Շուտով, ամեն անգամ, երբ նրա հեռախոսը կապվում էր համացանցին, բուդդիստ վանականի ու նրա ընկերների նոր լուսանկարներ էին հայտնվում նրա հեռախոսում։

Հերդերը հասկացավ, որ իր կորցրած iPod-ը, որը դեռևս միացված էր iCloud-ի հաշվին, ինչ-որ  կերպ հայտնվել է բուդդիստ վանականի ձեռքում, ով, ինչպես երևում է, սիրում է լուսանկարել իր առօրյա կյանքի կադրերը։

Ժամանակի ընթացքում Հերդերի մոտ ցանկություն առաջացավ ավելի շատ բան իմանալ իր նոր ընկերոջ մասին։

Ինչպես երևում է՝ նա սիրում է սելֆիներ անել...

... ճամփորդել...

...նոր ծանոթություններ հաստատել ...

... հատկապես օտարերկրացիների հետ։

Հերդերը շատ է ցանկանում ծանոթանալ ուրախանալ սիրող այս տղայի հետ։

Նա նշել է, թե որքան ապշեցուցիչ է տեսնել առօրյա կյանքի նմանություններն ու տարբերությունները՝ բուդդիստ վանականի աչքերով։

Ես չափազանց զարմացած եմ՝ տեսնելով, որ չնայած մեր կյանքի տարբեր կենսափորձերին՝ մենք այդքան նման ենք ճամփորդություններ սիրելով ու մեր ցանկություններով։

Չնայած Հերդերը դեռևս չգիտի, թե ինչպես կարող է կապվել իր նոր ընկերոջ հետ, նա ասում է, որ թարմացումներն ու նոր լուսանկարները շարունակում են գալ իր հեռախոսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել