Tert.am–ը գրում է.

Tinhte  վիետնամական պորտալը հրապարակել է նորագույն BlackBerry Venice սմարթֆոնի լուսանկարները, որն ընկերության ներկայացրած  Android  օպերացիոն համակարգով աշխատող առաջին սմարթֆոնն է:

Ինչպես գրում է Корреспондент-ը` կանադացիների ներկայացրած նորույթը կհամարվի 5.4 դյույմ էկրանով` 2560х1440 կետայնությամբ, 18 մեգապիքսել հիմնական և 5 մեգապիքսել դիմային տեսախցիկով:

Նկատելի է, որ սարքավորման էկրանը թեթևակիորեն կորանում է ծայրամասում, ինչի շնորհիվ սմարթֆոնը նմանվում է հարավկորեական Sansung S6 Edge-ին: BlackBerry Venice սմարթֆոնն աշխատելու է Qualcomm Snapdragon 808 վեցամիջուկ պրոցեսորով:

Ակնկալվում է, որ սմարթֆոնը վաճառքում կհայտնվի նոյեմբերին, սակայն հեռախոսի մոտավոր արժեքը դեռևս հայտնի չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել