Այս ապաստարանը (բունկեր) կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1942թ–ին:
Բրիտանիան ձգտում էր ամրացնել իր պաշպանունակությունն ու կառուցում էր նման ապաստարաններ, որպեսզի իր քաղաքացիներին պաշտպանի նացիստական բանակի հարձակումներից:
Բայց երբ դրա անհրաժեշտությունն այլևս չկար, այս սկսեց հնանալ:
Բունկերը մատնված էր մոռացության, մինչև մի օր անգլուհի Էլիզաբեթ Ստրատոնը տեսավ դրա վաճառքի մասին հայտարարությունն ու որոշեց նոր շունչ հաղորդել նրան:
Հարակից հողատարածքն ու բունկերը վաճառվում էին մոտ 200 հազար դոլարով։
Մեկ ուրիշը կքանդեր այն ու տեղը նոր տուն կկառուցեր, սակայն կինը որոշեց այն վերածել սեփական տան:
Դրա համար նա ևս 150 հազար դոլար ներդրեց ու ստացավ հիանալի մի բունկեր–բնակարան` հարակից այգով:
Ներքին շինությունների պլանավորումն մնաց անփոփոխ, սակայն ամբողջությամբ փոխվեց օդափոխման համակարգը, կոյուղին:
Ներկայում բունկերն անճանաչելի է դարձել:
Այն վերածվել է հիանալի ժամանակակից բնակարանի, որն ունի 3 ննջարան, 2 լոգարան, խոհանոց ու մեծ հյուրասրահ: