1. Շագանակագույն աչքերն իրականում երկնագույն են՝ դարչնագույն պիգմենտի տակ: Նույնիսկ գոյություն ունի լազերային ընթացակարգ, որը հնարավորություն է տալիս դարչնագույն աչքերն ընդմիշտ փոխել երկնագույնի:

2. Յուրաքանչյուր 12-րդ տղամարդը դալտոնիկ է:

3. Ձեր աչքերը միշտ կմնան այն չափի, ինչ ծնված օրը, իսկ ականջներն ու քիթը չեն դադարում աճել:

4. Մարդու աչքն ընդունակ է ընկալելու սպեկտորի միայն 3 գույները՝ կարմիր, կապույտ և կանաչ: Մնացած գույներն այդ գույների համադրություններն են:

5. Մարդու աչքի եղջերաթաղանթն այնքան նման է շնաձկան եղջերաթաղանթին, որ վերջինս աչքի վիրահատությունների ժամանակ օգտագործում են որպես փոխարինիչ:

6. Մեր կյանքի ընթացքում միջինը տեսնում ենք 24 միլիոն տարբեր պատկեր:

7. Աչքերն ամեն ժամ ուղեղին հաղորդում են հսկայական քանակությամբ ինֆորմացիա: Այդ ուղու թողունակությունը համեմատելի է մեծ քաղաքի ինտերնետ պրովայդերի թողունակությանը:

8. Մեր աչքերը կենտրոնանում են վայրկյանում 50 առարկայի վրա:

9. Մայաները շլությունը համարում էին գրավիչ ու ջանում էին այնպես անել, որ իրենց երեխաներն ունենան շլություն:

10. Շիզոֆրենիան կարելի է 98․3 տոկոս ճշտությամբ որոշել աչքի շարժումների սովորական թեստի միջոցով:

11. Մարդիկ և շները միակն են, ովքեր փնտրում են տեսողական հուշումներ մյուսների աչքերում, իսկ շներն այդ անում են միայն մարդկանց հետ շփվելիս:

12. Կանանց մոտ 2 տոկոսն ունեն աչքերի հազվադեպ գենետիկական մուտացիա, որը հնարավորություն է տալիս նրանց տեսնելու 100 միլիոն գույն:

13. Տիեզերագնացները չեն կարողանում լաց լինել տիեզերքում` ձգողության պատճառով: Արցունքները հավաքվում են փոքրիկ գնդիկներով ու սկսում են մրմռացնել աչքերը:

14. Մեղուների աչքերի մեջ կան մազիկներ: Դրանք օգնում են որոշելու քամու ուղղությունը և թռիչքի արագությունը:

15. Երկնագույն աչքերով սպիտակ կատուների 65-85 տոկոսը խուլ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել