Tert.am–ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կիրակի առավոտյան միասին մարզվել էին, այնուհետ՝ նախաճաշել։ Նրանց համատեղ հանգիստը ցուցադրել են ռուսական ալիքներով, իսկ լուսանկարները տեղադրվել են համացանցում, գրում է Корреспондент-ը։

Սոցկայքերի ուշադիր օգտատերերը նկատել են, որ Մեդվեդևը եղել է ամերիկյան Nike բրենդի մարզակոշիկներով, մինչդեռ Պուտինը նախընտրել է հայրենական արտադրության կոշիկներ։

Սոցկայքերը բաց չեն թողել նրանց ծաղրելու հնարավորությունը և ստեղծել են տարբեր լուսանկարներ և հեգնական գրառումներ արել Ռուսաստանի առաջին դեմքերի հանգստի վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել