Tert.am-ը գրում է.

2015թ. երկրորդ եռամսյակում հանրապետություն են ժամանել 256 հազ. 917 զբոսաշրջիկներ, կամ 2014թ.-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.8%-ով: Միջազգային զբոսաշրջության այս ցուցանիշն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Նույն վիճակագրության համապատասխան՝ 2015թ. երկրորդ եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 250 հազ. 326 մարդ կամ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 0.3%-ով:

Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների` 2015թ. երկրորդ եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների 29.4%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 29.5%-ը` ԵՄ երկրներին և 41.1%-ը` այլ երկրներին:

ԱՎԾ-ն հրապարակել է նաև ներքին զբոսաշրջության ցուցանիշները. ըստ այդմ 2015թ. հունվար-հունիսին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 92 հազ. 716 մարդ, ինչը 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 3.0%-ով:

Ներքին զբոսաշրջիկներից 55 հազ. 965-ը մեկնել է հանգստի ու ժամանցի նպատակով,  24  հազ. 647-ը՝ գործնական,՝ 4 հազ. 668-ը՝ բուժման և 7 հազ. 436-ը՝ այլ նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել