Image result for հայաստան չինաստանՀՀ-ՉԺՀ նոր հորիզոններ

Հայ-չինական հարաբերություններում վերջին շրջանում տեղի են ունենում նոր «update»-ներ: 
Դրա վառ օրինակներից մեկը Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հարցում չինական կողմի հետաքրքրությունն է, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման համար հայտարարված մրցույթին չինական կազմակերպությունների դիմումները:

Այնուամենայնիվ այսքանով չի ավարտվում հարաբերությունների և փոխգործակցությանն ուղղված քայլերը:
Գործադիրն իր համաձայնությունն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը, որը մշակվել է Հայաստանի և Չինաստանի միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացման ու առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով:

Նման համաձայնագիրը չափազանց կարևոր է Հայաստանի համար, պետք է նշենք, որ սա կնպաստի Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, քանի որ առևտրական ներկայացուցիչները լուրջ գործիք են:

Այս գործընթացը պետք է նաև իրականացնել, բոլոր այն երկրներում որտեղ ՀՀ-ն ունի նման ներկայացուցիչներ; Կառավարության նիստի ժամանակ Կարեն Ճշմարիտյանի փոխանցմամբ առևտրական ներկայացուցիչներ կան Բրյուսելում, Մոսկվայում և Վաշինգտոնում:

Նման ներկայացուցիչների և դեսպանների դերը չափազանց մեծ է միջպետական տնտեսական նոր ծրագրերի իրականացման հարցում: Այս մասով ՀՀ վարչապետն ասել է. «Նպատակն է, որ այդ մարդիկ գործ անեն, դեսպաններին օգնեն, ներդրողներ բերել, փորձեն նպաստել տնտեսության ակտիվացմանը»:

Այս համաձայնագրով նախատեսվում է Չինաստանում հիմնել ՀՀ առևտրական ներկայացուցչություն, իսկ ՀՀ տարածքում՝ ՉԺՀ առևտրական ներկայացուցչություն:

Կարծում եմ կարճ ժամանակում համաձայնագրի դրական հետևանքները տեսանելի կլինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել