1_result

Ո՞ւմ մտքով է անցել կիրառել այդ սարսափելի բառակապակցությունը. «Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ»: Նույնիսկ ամենամոլի որկրամոլը, տեսնելով «ԳՄՕ» հապավումը, կորցնում է ախորժակը՝ որոշելով, որ մրգերի ու բանջարեղենի տեսքով իրեն են հրամցնում ինչ-որ վնասակար մուտանտների:

Իսկ հիմա փորձեք մարսել հետևյալ փաստը. բնության պարգևներից շատերը, այդ թվում նաև ամենալավ հողում աճողներն աշխարհի ամենամաքուր անկյուններում, հանդիսանում են «արհեստական», և դա հիանալի է: Եթե դա այդպես չլիներ, ու չլինեին սելեկցիոներներն ու գենետիկները, ահա թե ինչ «բնական» մթերքներով մենք ստիպված կլինեինք բավարարվել:

Հանելուկ համար 1

2_result

Այսպիսի տեսք ունեին ձմերուկները 350 տարի առաջ. մեծ քանակությամբ սպիտակ միջուկ, որն ուտելու չէ, քիչ քանակությամբ քաղցր կարմիր միջուկ և բազմաթիվ խոշոր կորիզներ: Մի էլ մտածեք, որ այն փչացած է, ջրազրկված կամ էլ խակ: Համենայն դեպս, փորձագետների հավաստմամբ դա այդպես չէ:

Ահա նատյուրմորտն ամբողջությամբ: Այն նկարել է իտալացի նկարիչ Ջովաննի Ստանկին 17-րդ դարում:

3_result

Ժամանակակից ձմերուկները շատ ավելի խորշոր են, հյութալի ու կարմիր: Շնորհիվ գենային մոդիֆիկացիայի դրանց սերմերը կարողանում են դիմանալ և՛ ցրտին, և՛ շոգին, ու այժմ դրանք շատ ավելի մանր են, քան նախկինում:

4_result

Իսկ այ առանց սերմերի տեսակները, ինչպես նաև դեղին միջուկով տեսակները ստացվել են խաչասերման արդյունքում՝ առանց գենային ինժեներիայի օգնությանը դիմելու:

5_result

Հանելուկ համար 2

6_result

Վախենո՞ւմ եք ԳՄՕ-ից, ապա նայեք խնդրեմ այս նկարին: Սա վայրի բանան է. ակնհայտորեն ոչ համեղ, լի խոշոր ու պինդ սերմերով, մարդու համար օգտակար նյութերի մինիմալ քանակությամբ ու հաճախ դժվար մաքրվող կեղևով, որը հանելու դեպքում անգամ քիչ ցանկություն է մնում համտեսել պտուղը:

7_result

Հավատացեք, ավելի լավ է առանց որևիցե վախ զգալու վայելել քաղցր ու օգտակար սննդային նյութերով «արհեստական» բանաններ, որոնք շատ են առաջադիմել իրենց «անհաջող» նախնիների համեմատ:

8_result

Ի դեպ, ասեմ, իմանաք, որ բանանները մեր շուրջ գտնվող ռադիացիայի գլխավոր աղբյուրներից են:

Հանելուկ համար 3

9_result

Պատկերացնո՞ւմ եք՝ մոտ 500 տարի առաջ գազարները… կապտա-մանուշակագույն էին, նույնիսկ դեղին, սպիտակ ու կարմիր: Բացի դրանից, դրանք բարակ էին, փափուկ, ծուռտիկ և հիշեցնում էին արմատներ:

Ձախ կողմում դուք տեսնում եք վայրի արմատապտուղ, իսկ աջում՝ արդեն արհեստականորեն վերականգված մանուշակագույն երանգով գազարի տեսակ:

10_result

Մեզ համար սովորական նարնջագույն գազարն ի հայտ է եկել միայն 16-րդ դարում, սկզբում Հյուսիսային Եվրոպայում, հետո նաև Հյուսիսային Ամերիկայում, իսկ 18-րդ դարում այն հասավ արդեն Ճապոնիա: Այժմ գազարն իրենից ներկայացնում է խրթխրթան, հյութեղ ու վիտամիններով հարուստ պտուղ, որն ուրախացնում է մեզ կլոր տարին:

11_result

Հանելուկ համար 4

12_result

Սա, ի դեպ, հիանալի փաստարկ է հօգուտ գենային ինժեներիայի: Հազարամյակներ առաջ եգիպտացորենն աճում էր միայն Կենտրոնական Ամերիկայում և ուներ բարակ ու փոքրիկ (մոտ 2սմ) հասկեր, որոնց վրա 5-10 շատ պինդ հատիկներ կային, որոնք գտնվում էին շատ կարծր կաղապարի մեջ, որը պետք էր կոտրել ընկույզի պես, իսկ դրանց համը պարզապես զզվելի էր ու հիշեցնում էր չորացած հում կարտոֆիլի համ:

Այժմ խոշոր քաղցր եգիպտացորեն աճեցնում են ամբողջ աշխարհով, այն հեշտ է մաքրել ու եփել, իսկ յուրաքանչյուր հասկի վրա տասնյակ ու հարյուրավոր հյութեղ ու փափուկ սերմեր են:

13_result

Ընդ որում, հատիկները տարբեր գույների են լինում՝ ստանդարտ ոսկեգույնից մինչև թանաքագույն:

14_result

Հանելուկ համար 5

15_result

Պատկերացրեք, որ առաջին հայացքից խակ խաղող հիշեցնող այս հատապտուղն իրականում սմբուկ է, պարզապես վայրի: Դրանց նաև անվանում են «սատանայի թուզ», «թուրքական հատապտուղ», «սմբուկային ոլոռ» կամ «ոլոռային սմբուկ»:

16_result

Թայական ու մի շարք այլ խոհանոցներում այն օգտագործում են որպես սնունդ, բայց, օրինակ, ԱՄՆ-ում էլ այն արգելված է ներկրել, որովհետև դրանց մեջ թունավոր սոլանին նյութ է պարունակվում: Այն մեծ քանակություններով առկա է նաև սովորական սմբուկներում, եթե դրանք չափից դուրս հասած են լինում: Նման պտուղները հաճախ դնում են աղաջրի մեջ, որպեսզ թունավոր նյութերն ու դառնությունը դրանց միջից դուրս գա:

Այսօր բացի դասական մուգ-մանուշակագույն սմբուկներից՝ վաճառվում են նաև սպիտակ ու կապտավուն, բծավոր, երկար, կլոր ու անգամ «բազմանկյուն» սմբուկներ:

17_result

Դրանք բոլորն էլ մոտավորապես նույն համի են, ու դրանց մեջ առկա է օգտակար նյութերի գրեթե նույն բաղադրությունը, իսկ տարբերությունը, թերևս, ձևի ու պատրաստելու համար անհրաժեշտ ժամանակի մեջ է: Ի դեպ, սպիտակ սմբուկները երբեք դառը չեն լինում:

18_result

Հանելուկ համար 6

19_result

Եթե ապրեիք հին Չինաստանում, ապա ստիպված կլինեիք կրծել այս մանր, խնձորներ հիշեցնող թթու պտուղներն ու կերազեիք ինչ-որ քաղցր բանի մասին: Ահա թե ինչ տեսք ուներ դեղձն այդ տարիներին:

Ու այսքանն իմանալուց հետո էլ ինչ-որ մեկի մտքով կանցնի՞ հայտարարել, որ «արհեստական» դեղձերն ավելի վատն են, քան «բնականները»:

20_result

Հանելուկ համար 7

Ահա ևս մի սովորական բանջարեղեն մեր սեղանից, որի բնական տեսքը խիստ անսովոր կարող է թվալ:

21_result

Միայն փորձագետն այս դեղնավուն ծաղիկներում կճանաչի կաղամբը: Փոխարենը՝ կարող եք համոզվել, թե երբեմն ինչ լավ բան է խառնվել բնության գործերին:

22_resultՈւ թող ձեզ չզարմացնեն այս կաղամբի հսկայական չափսերը, 3 տարի առաջ այն ճանաչվել էր համաշխարհային ռեկորդակիր Կանադայում անցկացված ֆերմերական ցուցահանդեսի շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել