Image result for տնտեսական աճԻնչպես գիտենք՝ ՀՀ պետական բյուջեում դրված է տարեկան 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, ՀՀ ԿԲ-ն կանխատեսում էր մինչև 0,8-2 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկ` 0,8 տոկոս աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` անգամ մինչև 1 տոկոս անկում: Տարվա ընթացքում կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրում նշվում էր 1 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը:

Չնայած վերոնշյալ կանխատեսումներին՝ ԱՎԾ արդեն այսօր հրապարակած ցուցանիշների համաձայն՝ կիսամյակային աճը երկրում 4 տոկոս է կազմում:

Տարվա կեսին տնտեսական ակտիվության ցուցանիշի նման անսպասելի բարձրացման մեջ մեծ դեր ունեցավ գյուղատնտեսությունը: Իհարկե, դրանում իր դերը խաղաց կառավորության կողմից ոռոգման ջրի և հակակարկտային նոր կայանների տեղադրման վրա այս տարի հատկացված լուրջ ուշադրությունը:

Ճիշտ է՝ ոռոգման խնդիրներ, այնուամենայնիվ, եղան, բայց դրանք մեծամասամբ եղան այն վայրերում, խնդիրը պահանջում է արմատական լուծում: Մնացած բոլոր դեպքերում, երբ կար ջրի անբավարարություն, կառավարությունը գործարկեց տարիներ շարունակ չգործածվող խորքային հորեր:

Հակակարկտային համակարգի ամբողջականացումը ևս մեծ նշանակություն ունեցավ Արարատյան դաշտում, մասնավորապես՝ Արմավիրի մարզում: Այս տարի սպասվող խաղողի առատ բերքի մասին խոսելով` չմոռանանք, որ հենց կարկուտի պատճառով երկու տարի առաջ այս մարզի գյուղացիները բերքի ամբողջական կամ լուրջ կորուստներ էին ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել