Երևանի թիվ 62 ավագ դպրոցն անվանակոչվել է Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով, ու, չգիտես ինչու, մեր մամուլի առաջին էջերում կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանի խոսքում ազգային հերոսի ազգանունը հնչեցնելու հետ կապված վրիպակն է: Բոլորս էլ վրիպակներ անում ենք, և դա հաճախ պատահում է բանավոր խոսքում: Մի քիչ տխուր է, երբ սպասում ես լավ ու դրական արձագանքների՝ կապված դպրոցի վերանվանման հետ, իսկ արդյունքում տեսնում ենք այն, ինչ հիմա տեսնում ենք: Կարևորն այն է, որ դպրոցն է վերանվանվել ազգային հերոսի անունով, սրա վրա է պետք ֆիքսվել, իսկ տիկին Հարությունյանի մասնագիտական կարողությունների մասին շատերը գիտեն, բայց որքան էլ խելացի, լեզուներ իմացող, լավ մասնագետ ու հայրենասեր կին է, նաև բոլորիս նման մարդ է, որ կարող է վրիպել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել