Կաթնաշոռն ամենաարժեքավոր կաթնաթթվային մթերքներից է: Այն ունի սպիտակուցի, կալցիումի, կաթնային ճարպի, ֆոսֆորի բարձր քանակություն: Այն հիանալի յուրացվում է օրգանիզմում և բարձրացնում իմունային համակարգը:
-Կաթնաշոռի ամենամեծ գաղտնիքը կալցիումի մեծ պարունակությունն է: Իսկ կալցիումն էլ ատամների, մազերի, եղունգների և ոսկրային համակարգի առողջության և ամրության համար մեկ գրավականն է,-այս մասին մեզ հայտնեցին «Աշտարակ-Կաթ» ընկերության ներկայացուցիչները:
Կաթնաշոռը հատկապես օգտակար է երեխաների, հղի կանանց և կերակրող մայրերի համար, որովհետև կալցիումն ու ֆոսֆորի աղերն ամրացնում են ոսկրային հյուսվածքներն ու բարելավում արյան շրջանառությունը: Կաթնաշոռը պետք է ներառել փոքրիկների սննդակարգում՝ սկսած մեկ տարեկանից: Օրական 50-100 գրամ կաթնաշոռը բարելավում է փոքրիկների նյութափոխանակությունը, օգնում, որպեսզի ոսկրային համակարգն աճի կանոնավոր կերպով, դրական ազդեցություն է ունենում լյարդի աշխատանքի վրա:
-«Աշտարակ-Կաթ» ընկերությունը սպառողին է ներկայացնում դասական և ցածր յուղայնությամբ կաթնաշոռների տեսականին: Փափուկ կաթնաշոռն ու Կաթնաշոռ+թթվասերն էլ պատրաստի նախաճաշ են թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար: 2014 թվականին էլ «Աշտարակ-Կաթ» ընկերության կաթնաշոռը սպառողների քվեարկությամբ արժանացել է «Ժողովրդական ապրանքանիշ №1» կոչմանը»,- ամփոփեցին ընկերության ներկայացուցիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել