Մահացել է Վահագն Հովնանյանը83 տարեկան հասակում մահացել է սփյուռքահայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը: Ըստ մամուլի հրապարակումների՝ նրա մոտ վերջերս քաղցկեղ էր հայտնաբերվել: Նա հայտնի էր Հայաստանում իր բարեգործական ծրագրերով, որոնք նպատակաուղղված են հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը։ Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ 1976 թվականին Նյու Միլֆորդ քաղաքում (Նյու Ջերսի նահանգ) հիմնել է հայկական դպրոց, նպաստել է ԱՄՆ-ի հյուսիսարևելյան հայ համայնքի կրթական, կրոնական և մշակութային խնդիրների լուծմանը։ 2000 թվականին ՀՀ-ում հիմնել են Սայաթ-Նովայի անվան, 2002 թվականին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները։ 2001 թվականի մայիսին ստեղծել է «Հայկական տուրիզմի զարգացման գործակալությունը» (ՀՏԶԳ)։ Ռիջֆիլդ քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ամերիկա-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ։ 1998 թվականին Երևանում կառուցել է Վահագնի թաղամասը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել