ԱՄՆ ամենամեծ բժշկական հոլդինգներից մեկը` «Prime Healthcare Management»-ը, Միացյալ հայկական հիմնադրամի (United Armenian Fund) հետ համատեղ 1.8 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ կնվիրաբերի Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին:

«Սա մեր երկրորդ մեծ բժշկական նվիրատվությունն է Հայաստանին և Արցախին»,- ասել է հիվանդանոցի նախագահ Միքայել Սարյանը` հավելելով, որ նախորդ տարի 2 միլիոն դոլարի բժշկական սարքերն են տրամադրվել Հայաստանի առողջապահության նախարարությանը: Սարյանը հավաստիացրել է, որ բարեգործական ծրագիրը շարունակական է լինելու: Armenianweekly-ի փոխանցմամբ` նվիրատվությունը ներառում է հարյուրավոր մահճակալներ, անզգայացման գործիքներ, վիրահատական սեղաններ, վիրահատական սարքեր և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել