Ձեզ եմ ներկայացնում այն մթերքների ցանկը, որոնք նպաստում են հեմոգլոբինի բարձրացմանը:

1. Բազուկ

Այն կարելի է անցկացնել քերիչով կամ նրանից հյութ պատրաստել: Սակայն չի կարելի չարաշահել բազուկի հյութը, քանի որ այն ագրեսիվ է մարսողական համակարգի համար:

2. Գազարի հյութ

Ավելի օգտակար կլինի շաբաթվա մեջ խմել 3-4 անգամ` 1-ական բաժակ: 1 բաժակ հյութ պատրաստելու համար ծախսվում է 500 գր գազար:

3. Հնդկացորեն

4. Ծիրանի չիր և այլ չրեր

Դրանց մեջ երկաթի պարունակությունն ավելի բարձր է, քան թարմ մրգերի մեջ:

5. Մուգ կանաչ և կարմիր մրգեր, բանջարեղեն ու հատապտուղներ

Դրանցից են սպանախը, թարմ կանաչին, լոբին, կանաչ խնձորը, կարմիր խաղողը, չոր մասուրը, նուռը, ելակը և այլն:

6. Չավանպրաշ

7. Ընկույզով և լոռամրգով մեղր

Կարելի է խառնել հավասար քանակությամբ, բայց ուտել քիչ քանակով:

8. Մասուրի ըմպելիք մեղրի հետ

Թերմոսում պատրաստել մասուրի թեյ, իսկ խմելուց առաջ ավելացնել մեղր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել