Բոլոր տղամարդկանց համար կանանց նեղացկոտությունը բազմաթիվ անեկդոտների, զվարճալի պատմությունների, իսկ ֆեյսբուքում առավել ևս սրամիտ «պոստերի» առիթ է դարձել: Տղամարդիկ իբրև թե ինչ-որ բան են ասում իրենց սիրելի կնոջը, իսկ կինը նեղանում է՝ առանց ասելու, թե ինչից, ու այլևս չի խոսում՝ չբացահայտելով նեղացվածության պատճառը:

Պատճառներ, որոնցից կարող է նեղանալ, միգուցե և վիրավորվել Ձեր կողքին գտնվող նուրբ էակը:

Տղամարդուց նեղանալու ամենաառաջին ու հիմնական պատճառը ուշադրության պակասն է: Ցանկացած կին միշտ կարիք ունի ուշադրության: Չզարմանաք, որ Ձեր կողքին հայտնված քնքուշ էակը սկսի Ձեզ հետ չխոսել, երբ Դուք Ձեր ուշադրությունը շեղեք իրենից: Կանայք շատ նուրբ էակներ են, հարգարժա՛ն տղամարդիկ, և նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ձեր ուշադրությունը գրավեն: Սակայն, ուշադրություն չդարձնելով նրանց վրա, դուք միանշանակ խոցում եք նրանց փխրուն սրտերը:

Երբեք մի՛ հմայվեք ուրիշ կնոջով, մանավանդ եթե այդ պահին գտնվում եք Ձեր սիրեցյալի կողքին: Գնահատելով ուրիշ կնոջ առավելություններն ու քննարկելով բարեմասնությունները՝ Դուք ոչ միայն խոցում եք Ձեր սիրեցյալին, այլև շատ անտակտ ձևով հայտնում նրա անկատարելության մասին: Այս կերպ Դուք ոչ գիտակցորեն խոցում եք Ձեր ինքնասիրությունը, չէ՞ որ ամեն տղամարդ իր կողքին պետք է ունենա իդեալական կին, որին ինքն է ընտրել:

Երբեք ոչինչ մի թաքցրեք կնոջից: Չէ՞ որ կինը ոչ միայն զմայլվելու, հաճելի ժամանակ անցկացնելու համար նախասահմանված էակ է, այլև Ձեզ ըմբռնող ու հասկացող անկրնելի «քայլող մոտիվացիա» է: Դուք ինքներդ էլ կզգաք, թե որքան հաճելի կլինի դժվար պահերին դիմել ոչ թե ընկերներից մեկին, որը որոշակի լուծում կառաջարկի, այլ կիսվել Ձեր անձնական «քայլող մոտիվացիայի» հետ, որը լուծում առաջարկելուց բացի նաև ցույց կտա, թե որքան է Ձեզ նվիրված և որքան է հետաքրքրված Ձեր որպիսությունով: Այս կերպ Դուք անգամ Ձեր խնդիրներից հաճույք կստանաք:

Երբեք թույլ մի՛ տվեք կնոջը խանդել: Կնոջ խանդը, տարբերվելով տղամարդու խանդից, չի ամրացնում հարաբերությունները կամ սերը: Ընդհակառակը՝ այն թուլացնում է ու սառեցնում ամենանուրբ օրգանը՝ սիրտը: Ի դեպ, ժամանակի բոլոր տղամարդ գրողները զգուշանում էին իրենց խանդոտ կանանցից, քանի որ, ըստ իրենց, խանդոտ կանայք ամեն ինչի ընդունակ են: Այնպես որ, Ձեր իսկ ապահովության համար մի՛ ստիպեք կանանց խանդել:

Այսպես կարելի է անվերջ թվարկել, սակայն, հարգելի՛ տղամարդիկ, եթե զգում եք, որ Ձեր կողքին գտնվող կինը սիրում է Ձեզ, երբեք մի՛ արեք սխալներ, որոնց պատճառով կարող եք կորցնել նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել