EXCLUSIVE

Մոսկվայաբնակ հայազգի երգչուհի և պարուհի Վարդան բարեգործական այցով Երևանում էր: BlogNews.am-ի հետ ունեցած բացառիկ զրույցում Վարդան պատմել է, թե ինչ օգուտ տվեց իրեն իր և Միհրան Ծառուկյանի զուգերգը, Քիմ Քարդաշյանի հետ հանդիպումը, ինչպես նաև խոստովանել է, թե ինչու մինչ այժմ չի ամուսնացել:  

- Վարդա, ի՞նչ եք կարծում՝ Միհրան Ծառուկյանի հետ դուետն արդյոք հասա՞վ իր նպատակին։

- Ինչպես ես սիրում եմ ասել, զուգերգը կարծես «կարճաժակետ ամուսնություն» լինի, իսկ երգն և տեսահոլովակը կարծես «համատեղ երեխա» լինի, դրա համար չափազանց պատասխանատվությամբ պետք է մոտենալ դրան: Իմ և Միհրանի համագործակցությունը շատ հաջող ստացվեց, և երկուսս էլ գոհ մնացինք արդյունքից: Մոսկվայում բնակվող հայերը, ովքեր ինձ դեռ չէին ճանաչում, այս զուգերգից հետո սկսեցին ճանաչել: 

- Վերջապես կարո՞ղ եք ասել՝ Քիմ Քարդաշյանը ստացա՞վ Ձեր բրենդի լողազգեստը, հանդիպեցի՞ք նրա հետ:

- Այո՛, Քիմը ստացավ իմ նվերը, ավելին՝ նրանք ևս մի քանի լողազգեստների պատվերներ արեցին, ինչն ինձ համար մեծ ոգեշնչում էր: Ցավոք, ես դեռ չեմ տեսել լուսանկարները, հուսով եմ՝ պապարացիները նրան կլուսանկարեն, և ես վերջապես կտեսնեմ նրան մեր լողազգեստներով:

- Արդյոք հե՞շտ է կրել «ցանկալի կին» պիտակը և չսայթաքել։

- Գիտեք, ես երբեք ինձ գեղեցիկ չեմ համարել, ավելին՝ սեքսուալության և ցանկալիության պրիզմայից ինձ չեմ նայել: Երբեմն դուրս եմ գալիս բեմ, և ինձ թվում է՝ բոլորավին այլ մարդ եմ: Բայց պարզվում է՝ իմ մեջ կա այն մարդը, որ կարողանում է կերպարանափոխվել: Չգիտեմ ինչի, բայց արդեն երկար ժամանակ է՝ սկսել եմ մտածել, որ արտաքին գեղեցկությունը կարող է կորչել, և կարևոր է, թե ինչ կա մարդու ներսում: Երբ մի առիթով իմ ընկերոջն ասացի դրա մասին, ասաց՝ լսիր, այդպես խոսում են միայն տգեղ աղջիկները, ինչո՞ւ ես դու դրա մասին խոսում: Բայց կյանքում ամենամեծ խնդիրն է հանդիպել այնպիսի մարդու, որ քո հոգին կսիրի, ոչ թե քո տեսքը, սա է հիմնական պատճառը, որ ես դեռ ամուսնացած չեմ: Ուզում եմ հանդիպել այնպիսի տղամարդու, ում համար կարևոր չի լինի, որ ես Վարդան եմ, ով կրակներով շոու է անում կամ էլ կախվում առաստաղից, նա ինձ սիրի, որովհետև ես բարի եմ, պատասխանատու, ինչպես նաև իմ մյուս բոլոր հատկությունների համար: 

- Փաստորեն, չե՞ք հանդիպել այդ տղամարդուն։

- Մատիս դեռ մատանի չկա, նշանակում է՝ դեռ չեմ հանդիպել։

Ձեր տղամարդն ի՞նչ պետք է չիմանա Ձեր մասին։

- Նա պետք է չիմանա, որ ես պտտաձողի վրա կարողանում եմ ավելի շատ ձգվել, քան ինքը: Դա հաստատ պետք է չիմանա, ես կձևացնեմ, իբր ավելի քիչ եմ կարողանում ձգվել:

- Կա՞ այնպիսի բան, ինչն այդպես էլ շատերը չիմացան Ձեր մասին։

(«Ես մինչև հիմա շատ բան չգիտեմ Վարդայի մասին, ամեն անգամ հարցնում եմ, իսկ ի՞նչ դու չես կարողանում անել»,- զրույցին միջամտեց ու խոստովանեց Վարդայի փիառ-պատասխանատուն՝ Դարյան (հեղ.)։)

 - Մեզ մոտ լինում են պոկերի երեկոներ, որոնց մասնակցում են հայտնիները, պետք է ասեմ, որ բավական լավ եմ խաղում: Կարծում եմ՝ մայրս է լավագույն օրինակն ինձ համար, նա ամեն ինչ կարողանում է անել, օրինակ՝ հարևանուհին կարող էր գալ նրա մոտ մազ կտրելու, կամ շատերը չգիտեին, որ մենք կիթառ ունեինք, և մայրս հրաշալի նվագում էր, նա շատ համեղ պատրաստում էր, կարում էր, սա էլ հիմնական պատճառն է, որ սկսեցի արտադրել լողազգեստների իմ հավաքածուն: Իսկ եթե ես հիմա ինչ-որ բան չեմ կարողանում, դա նշանակում է միայն, որ ես պարզապես չեմ փորձել: Ես ինքս էլ իմ մասին շատ բան չգիտեմ: 

- Երբ չկա հանդիսատես, չկան կողքից Ձեզ նայող մարդիկ, և Դուք մենակ եք, ինչի՞ մասին եք երազում։

- Գիտեք՝ իրականում սիրում եմ մենակ մնալ, օրինակ՝ մեքենայի մեջ կարող եմ անջատել երաժշտությունը և լինել լռության մեջ: Իրականում իմ մտքերը միշտ շատ են, և երբեմն ինձ թվում է, որ դրանք այնքան բարձր են և կարող են լսելի դառնալ: Ես անգամ կարող եմ ձայնագրիչի վրա ձայնագրել ինչ-որ մտքեր, որ կարող են գալ ինձ մոտ, որպեսզի հետո չմոռանամ:

- Գիտեմ, որ ֆիլմում նկարահանվելու երազանք ունեք, արդյոք քայլեր անո՞ւմ եք այդ ուղղությամբ։

- Փոքր տարիքում ինձ դուր էին գալիս խելացի կանայք, օրինակ՝ Կլեոպատրան, բայց ինձ դժվար կլինի բացասական կերպար խաղալ, ինձ դժվար է հասկանալ բացասական մարդկանց, դրա համար կցանկանայի ավելի դրամատիկ և ռոմանտիկ կերպարում խաղալ: 

- Մի առիթով ասել էիք, որ միշտ երազել եք Օկսար ստանալ, կյանքում կատարած ո՞ր դերի համար կուզեիք ստանալ այն։

- Իհարկե այն դերի, որը դեռ չեմ փորձել՝ երևի լավ կնոջ և մոր: Ուզում եմ մայրանալ և տեսականորեն ես պատրաստ եմ դրան:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել