Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Tert.am –ի հետ զրույցում ասաց, որ որևէ հակասություն չկա նրանում, որ կուսակցությունը հրաժարվել է սահմանադրական բարեփոխումների հարցով հանդիպել ՀՀ Նախագահի հետ, սակայն միևնույն ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները մասնակցում են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասնագիտական խմբի հետ հանդիպմանը։

«Բացարձակ  հակասություն չկա, որովհետև Նախագահի հետ հանդիպումը քաղաքական խնդիր է, իսկ հանձնաժողովի հետ հանդիպելու հարցը, այլևս քանի որ  սահմանադրական փոփոխություններն օրակարգում են, Ազգային ժողովում են, ուստիև սա ընդամենը աշխատանքային հանդիպում է, ինչը մենք տարբեր հարցերի հետ կապված՝ ունեցել ենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե այսինքն՝ «Ժառանգության» պատգամավորները լիազորվա՞ծ են եղել մասնակցելու այդ աշխատանքային հանդիպմանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.«Լիազորել, չլիորելու հարց չկա, իրենք ԱԺ պատգամավոր են, իրենց աշխատանքային  պարտականությունների մեջ մտնում է տարբեր հարցեր քննարկել, հարցեր տալը, պարզաբանումներ պահանջելը տարբեր նախագծերի հետ կապված, և սահմանադրական փոփոխություններն էլ նմանատիպ նախագիծ է»:

Նշենք, որ խմբակցությունից մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպել են խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը և պատգամավոր Թևան Պողոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել