WP_20140614_008Նոյեմզար տատիկն ապրում է Գյումրիում: Նա այն տարիքում է, որ պետք է հոգ տանեն իր մասին ու խնամեն: Կար մի ժամանակ, երբ ուներ չորս զավակ, ամուսին և բարեկեցիկ կյանք: Այդ ամենից հիմա մնացել են միայն 3 զավակների  և ամուսնու նկարները` պատից կախված, և ծայրահեղ չքավորություն:  Ճակատագրի հեգնանքով խնամքի և հոգատարության կարիք ունեցող այս ծեր կինը ստիպված է մոռանալ իր տարիքը և խնամել իր հասուն, բայց հաշմանդամ որդուն՝ միակին, ում ունի այս աշխարհում: Զավակները և ամուսինը մահացել են տարբեր դժբախտ պատահարներից:

Նրանց շատ խղճուկ տունը զրկված է տարրական պայմաններից, նորմալ հագուստն էլ մոռացված անցյալ է: Խանութներում արդեն պարտքով ոչինչ չեն տալիս՝ նույնիսկ հաց, իսկ նրանց երկուսի չնչին թոշակը չի բավարարում նույնիսկ հաշմանդամ որդու դեղերի համար:

Մի քանի օր առաջ էլ հարևանությամբ ապրող դեռահաս տղան, լսելով տատիկի՝ բարձր օգնություն կանչող գոռոցը, գնացել է և տեսել, թե ինչպես է հաշմանդամ որդին փորձում ինքնասպան լինել կախվելով: Տղան իջեցրել է նրան, բայց դա երաշխիք չի տալիս, որ ինքնասպանության փորձը նորից չի կրկնվի:

Նրանք դեռ շարունակում են ապրել՝ մոռացված աշխարհի ու մարդկանց կողմից, ովքեր կարող են օգնել այս ծայրահեղ աղքատության եզրին հասած և հարևանների ողորմությամբ ապրող մարդկանց:

Նրանք ունեն օգնության կարքիք: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են լրացուցիչ տեղեկություններ ստանալ կամ կարող են օգնություն առաջարկել, կարող են զանգահարել 077292294 կամ գրել` gohar.ghalachyan@gmail.com

WP_20140614_015

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել