Մենք շարունակում ենք ապրել անցյալով։ Դաշնակցականների սխալներից ամենամեծն այն է, որ իրենք ասում են՝ մենք սա ենք արել, մենք նա ենք արել, Առաջին հանրապետություն և այլն, բայց ոչ մի նոր բան։ Ներկայում անցյալն առոչինչ է։

Հիմա նույն սխալն է կրկնվում։ Հայ հասարակությունը չի կարողանում կտրվել Բաղրամյան պողոտայի հետ կապված հիշողություններից, և անընդհատ խոսում են անցյալի մասին։

Կտրվել ու ապագային նայել է պետք։ Բաղրամյանում ամեն ինչ գեղեցիկ էր, բայց զգո՞ւմ եք՝ խոսելիս Բաղրամյանի մասին ասում ենք՝ «էր», անցյալ ժամանակն ենք օգտագործում, իսկ «էր»-ը «է» չի դառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել