Ողջ աշխարհն անհանգստացած է «Եհովայի վկաներ» կազմակերպությունում մանկապղծության մասսայական դեպքերով, որոնք նոր չեն այդ կազմակերպության համար։ Ընդ որում, այդ կազմակերպության գաղափարախոսությունը և կառուցվածքն ուղղակիորեն նպաստում են մանկապղծության ոչ միայն տարածմանը, այլ նաև այն քողարկելուն և իրավապաշտպան մարմիններից թաքցնելուն։ Աստվածաշնչի Մատթեոսի ավետարան 7-րդ գլխի 15 համարն ասում է. «Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Իրենց գործերից կճանաչեք նրանց, մի՞թե փշերից խաղող և տատասկից թուզ կքաղեն»: Որոնք են Եհովայի վկաների գործերը` պետության, ընտանիքի, անձի քայքայում, մանկապղծություն, ստախոսություն... Ցուցակը շարունակելի է։ Իսկ ինչ է գրված նրանց ստենդի վրա. «Աստծո կողմից ուրախ լուրեր»` մեր Հանրապետության հրապարակի ֆոնի վրա։ Շնորհավոր Հայաստան` վերոհիշյալն է ուրախ լուրը քեզ համար։ Կույր և մոլորված ստրուկներ, ուշադիր կարդացեք այն լուրերը, որոնք ձեր կազմակերպությունն է տարածում։ Այս մարդիկ նոր ստրուկներ են հավաքում իրենց տիրոջ համար։ Մի օր սթափվելու են, բայց արդեն շատ ուշ է լինելու, քանի որ իրենց հոգու կորստյան համար պատասխան տալը ավելի հեշտ է, քան բազում մարդկանց հոգիների, որոնց այս ստենդերով ներքաշում են իրենց կազմակերպություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել