21-րդ դարում 18 տարեկանում ամուսնանալը, մեղմ ասած, մազոխիզմ ա, էլ չասեմ՝ դրանից փոքր, բայց արի ու տես, որ բավականին մեծ թվով նման ամուսնություններ գրանցվում են ու գրանցվում են հիմնականում մարզերում: Առանձին էքստրեմալներ նույնիսկ հանցագործության են գնում ու ընդհանրապես անչափահասների հետ են ամուսնանում: Հենա, նոր կարդացի, որ Հոկտեմբերյանի գյուղերից մեկի 24-ամյա մի եզ ամուսնացել ա 14 տարեկան աղջկա հետ (դե հասկանալի ա, որ քաղաքացիական ամուսնության մասին ա խոսքը), ու հիմա էդ բալամին դատում են անչափահասի հետ սեռական կապեր ունենալու համար:

Մինչդեռ, պետք ա դատեն նախ էդ 14 տարեկան աղջկա ծնողներին, ովքեր, ոնց հասկանում եմ, հաղորդում չեն տվել, երբ եքա էշն իրանց դեռահաս աղջկան տարել ա տուն, իսկ դա եղել ա դեռ փետրվարին: Հետո պետք ա դատեն էդ տղու ծնողներին ու իրանց պետք ա դատեն երկու անգամ. մի անգամ՝ էլի հանցագործության համար հաղորդում չներկայացնելու, մի հատ էլ տենց պեդոֆիլ էշ մեծացնելու համար:

Մեզ մոտ ամուսնալուծությունների տոկոսը կատաստրոֆիկ բարձր ա նաև այն պատճառով, որ շատերի մոտ ամուսնությունը վեր է ածվել ինչ-որ ինքնանպատակի, իսկ գյուղերում վաբշե եսիմ ինչ այլասերում ա տիրում էս իմաստով. սիրեն իրար-չսիրեն իրար, հենց որոշվում ա, որ արդեն ժամանակն ա, հայդե պսակվելու...

Մի կողմ դնենք 18 տարեկանից ցածր դեպքերը, որովհետև դրանք կոնկրետ քրեական հոդվածներ են, ու պետք ա տենց արխաիկ ադաթները կրողներին օրենքով խելքի բերել:

18 ու մի քիչ ավել տարեկաններ ջան, մի՛ շտապեք ամուսնանալ, մի քիչ կյանք արեք, փորձ հավաքեք, խելք հավաքեք, վերջանականապես կայացեք որպես անհատականություն, թաց ու չոր սկսեք տարբերել, սիրահարվեք, բաժանվեք, նորից սիրահարվեք, սովորեք հարաբերություններ կառուցել ու պահպանել, նոր միայն մտածեք ամուսնանալու մասին:

Իմ համեստ կարծիքով՝ տղաների պարագայում ամուսնության էն ամենամինիմալ տարիքը մեր ժամանակներում պետք է լինի գոնե մի 25 տարեկանը, աղջկանն էլ՝ տենց մի 20-21-ը, դրանից ոչ ավելի երիտասարդ, հակառակ դեպքում գործ ենք ունենում բազմաթիվ սոցիալական ու հոգեբանական ռիսկերի հետ ու հանուն ինչի՞... քմահաճույքի ու ինչ-որ անհասկանալի ինքնանպատակների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել