Արդեն Եվրոպան խեղդվում է փախստականների, ներգաղթյալների հոսքից: Նրանց մեծ մասը մահմեդականներ են, ու եվրոպական քաղաքներում դարավոր ճարտարապետական կոթողների, միջնադարյան աշտարակների կողքին վեր են հառնում մուսուլմանական կիսալուսնով մզկիթներն ու մինարեթները: Նոր բազմաքանակ` հարյուր հազարների հասնող փախստականների ալիք է սկսել աֆրիկյան երկրներից, Սիրիայից, Իրաքից, Պակիստանից: Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը, գրեթե մահմեդականացված Բալկանները «խեղդվում են» ներգաղթյալների հոսքից, բազմաքանակությունից, նրանց կուտակման վայրերի հակասանիտարական իրավիճակից, հանցագործությունների աճից ու համաճարակների հնարավոր բռնկումներից: Ներգաղթյալների երազանքն ու նպատակը հիմնականում Ավստրիան, Գերմանիան, սկանդինավյան երկրներն են ու, իհարկե, Մեծ Բրիտանիան: Այս տեմպերով եվրոպական ծերացող երկրներում մի քանի տասնյակ տարիներ հետո կգերակշռեն աֆրիկյան սևամորթների, արաբների, թուրքերի, պակիստանցիների, քրդերի սերունդները: Երբեմնի քրիստոնեական առաջադեմ, սուրբ աշխարհը կդառնա մուսուլմանական` իրեն բնորոշ հետևանքներով… Հայաստանն էլ վտանգավոր վիճակում է… Հայաստանում մի քանի տասնյակ տարիներ հետո պարսիկները, արաբներն ավելի շատ կլինեն, քան մենք` հայերս…Կարծես հիմա էլ արդեն այդ զգացվում է Երևանի կենտրոնում քայլելիս… Դեռ լավ է՝ հայ-թուրքական սահմանն է փակված, սա կարող է ավելի անդառնալի հետևանքներ ունենալ, Հայաստանը կարող են գրավել առանց մի կրակոցի, մի քանի տարում… Իմ կարծիքով՝ այս ամենի հետ կապված օրենսդրական դաշտում փոփոխություններ են պետք, նուրբ ու խելացի, կշռադատված մոտեցումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել