Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 30-ին, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու է Թուրքիան հապաղում և խիստ ու կտրուկ միջոցառումներ չի ձեռնարկում PKK-ի դեմ, ասել է. «Կա՛մ կթաղեմ բոլոր նրանց իրենց զենքով հանդերձ, կա՛մ կստիպեմ նրանց լքել երկիրը, ովքեր դուրս են եկել երկրի դեմ: Ոչ ոք իրավունք չունի ազգերի մեջ թշնամություն սերմանելու: Անկախ նրանից, թե որտեղ են ապրում՝ հյուսիսում, թե հարավում, արևելքում, թե արևմուտքում, այս երկրի անունը Թուրքիա է, և այն պատկանում է այստեղ ապրող ազգերին: Այս երկիրը մի քանի արկածախնդիրների համար չէ, այն ահաբեկիչների համար ձի չէ, որ կողմ ուզեն՝ այն կողմ քշեն: Այս ամենի համար, ինչ այժմ կատարվում է, դրանք (PKK-ի անդամները) թանկ գին կվճարեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել