Անհրաժեշտ է`

250 գր բեկոն 
½ ճշ գդ բուսայուղ
50 սմ բագետ/ֆրանսիական հաց
250 գր փափուկ սերուցքային պանիր
1 բժ կիսապինդ պանիր
½ բժ մոցարելլա
1 բժ կտրատած կանաչ սոխ
1 հատ կանաչ պղպեղ
սև պղպեղ, աղ
3 ճշ գդ կարագ
2 ատամ սխտոր (ճզմած)

Պատրաստման եղանակը`
Ջեռոցը նախօրոք տաքացնել 180С:
Բեկոնը մանր կտրատել և բարձր կրակով բուսայուղի մեջ տապակել: Տապակած բեկոնը լցնել անձեռոցիկի վրա, որպեսզի բուսայուղը քամվի:
Բագետի ծայրերը կտրել: Ավելի հեշտ լցոնելու համար հացը բաժանել 2 կամ 4 մասի:
Երկար դանակի օգնությամբ հացի միջուկը հանել:
Բեկոնը, 3 տեսակի պանիրը, կտրատած կանաչ պղպեղը, կանաչ սոխը լցնել թասի մեջ, համեմել սև պղպեղով և լավ խառնել:
Դանակի կամ գդալի օգնությամբ հացը լցոնել: Հալեցրած կարագը, սխտորը և մեկ պտղունց աղը խառնել իրար և քսել լցոնած բագետի վրա:
Լցոնած բագետը կտրատել, փայլաթիթեղով փաթաթել և 15-20 րոպեով ջեռոցում եփել (մինչ պանիրը կհալչի):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել