Սիդնեյից մինչև Մելբուրն ընկած ավստրալական սուպերմարաթոնի երկարությունը կազմում է 875 կմ, որը մեկնարկից մինչև եզրագիծ տևում է 5 օր։ Այդ մրցույթին, որպես կանոն, մասնակցում են համաշխարհային մասշտաբի մարզիկներ, ովքեր հատուկ մարզումներ են անցնում այդ մարաթոնի համար։ Որպես կանոն, ատլետների մեծ մասը մինչև 30 տարեկան է, և նրանք հովանավորվում են խոշոր սպորտային բրենդների կողմից, որոնք մարզիկին մարզահագուստ և սպորտային կոշիկներ են տրամադրում։

1983 թ.–ին շատերի համար անակնկալ էր, երբ մեկնարկային գծի մոտ հայտնվեց նաև 61–ամյա Կլիֆֆ Յանգը։ Սկզբում բոլորը կարծեցին, թե նա եկել է մեկնարկը դիտելու, քանի որ հագնված չէր ինչպես բոլոր մարզիկները, այլ հակառակը՝ ֆերմերական կամբինիզոնով և կալշոներով էր։ Բայց երբ Կլիֆֆը մոտեցավ սեղանին, որպեսզի մարաթոնի մասնակցի հերթական համար վերցնի, այդժամ բոլորը հասկացան, որ նա պատրաստվում է վազել մարզիկների հետ։

Երբ տղամարդը վերցրեց իր 64 համարը և մոտեցավ մեկնարկային գծին, մոտակայքում գտնվող նկարահանող խումբը նրանից ոչ մեծ հարցազրույց վերցրեց.

–Ողջույն։ Ո՞վ եք դուք և ի՞նչ եք անում այստեղ։

–Ես Կլիֆֆ Յանգն եմ։ Մենք Մելբուրնից ոչ հեռու ոչ մեծ ոչխարաբուծարան ունեն։

–Դու իրո՞ք պատրաստվում ես մասնակցել այս մարաթոնին։

–Այո։

–Իսկ դու հովանավոր ունե՞ս։

–Ոչ։

–Այդ դեպքում դու չես կարող հասնել վերջնագծին։

–Օ ոչ, ես կարող եմ։ Ես մեծացել եմ ֆերմայում, և այն ժամանակ մենք չէինք կարող մեզ թույլ տալ այնպիսի շռայլություններ, ինչպիսիք էին մեքենան կամ ձին։ Միայն 4 տարի առաջ եմ ես ինձ մեքենա գնել։ Երբ փոթորիկ էր մոտենում, ես դուրս էի գալիս ոչխարներին հավաքելու։ Մենք 2000 ոչխար ունեինք, որոնք տարածվում էին 2000 ակր հողի վրա։ Երբեմն ես նրանց որսում էի 2-3 օրվա ընթացքում։ Դա հեշտ չէր, բայց ես միշտ որսում էի նրանց։ Ես կարծում եմ, որ կարող եմ մասնակցել մարաթոնին, քանի որ այն ընդամենը 2 օրով է ավել իմ` ոչխարների հետևից վազելու ժամանակահատվածից։

Երբ սկսվեց վազքը, պրոֆեսիոնալ մարզիկները Կլիֆֆին շատ հեռվում թողեցին։ Շատերը համակրում էին խեղճ ծերուկին, որոշներն էլ` ծիծաղում, քանի որ նա նույնիսկ նորմալ չկարողացավ մեկնարկել։ Հեռուստացույցով մարդիկ հետևում էին Կլիֆֆին, նրանցից շատերն աղոթում էին, որպեսզի ծերուկը չմահանա ճանապարհին։

Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ գիտե, որ տարածության հաղթահարման համար 5 օր է պետք և դրա համար օրական պետք է վազել 18 ժամ և հանգստանալ` 6 ժամ։ Կլիֆֆ Յանգը չգիտեր դրա մասին։

Մեկնարկի հաջորդ առավոտյան մարդիկ իմացան, որ Կլիֆֆը չի քնել, այլ շարունակել է վազել ողջ գիշեր՝ հասնելով Mittagong քաղաք։ Բայց նույնիսկ առանց կանգառի նա շատ հետ էր առաջ ընկած թեթևատլետներից։

Այդպիսով, յուրաքանչյուր գիշեր վազելով, նա հավասարվեց վազքի լիդերներին, իսկ վերջին գիշերը Կլիֆֆը շրջանցեց բոլորին։ Առավոտյան նա արդեն բոլորից առաջ էր։ 

Կլիֆֆ Յանգը ոչ միայն 61 տարեկանում մինչև վերջ վազեց սուպերմարաթոնը և չմահացավ ճանապարհին, այլև հաղթեց այն` սահմանելով վազքի ռեկորդ և դառնալով ազգային հերոս։

Նա 875 կմ տարածությունը հաղթահարեց 5 օր, 15 ժամ և 4 րոպեում։ 

Կլիֆֆ Յանգը ոչ մի մրցանակ չվերցրեց։ Երբ նրան պարգևատրեցին առաջին տեղի մրցանակով, իսկ դա 10 հազար ԱՄՆ դոլար էր, նա հայտարարեց, որ չի իմացել մրցանակի գոյության մասին, որ մասնակցել է ոչ գումարի համար և առանց երկար մտածելու նա այն բաժանեց առաջին հինգ թեթևատլետներին։ Նա իրեն ոչ մի ցենտ չպահեց, և ողջ Ավստրալիան սիրահարվեց նրան։

899937-cliff-young

Ողջ աշխարհի մարզիկները գիտեն վազքի մեթոդիկան, գիտեն, թե որքան պետք է վազեն և որքան հանգստանան։ Բացի այդ, նրանք համոզված էին, որ 61 տարեկանում սուպերմարաթոնը հաղթահարելն անհնար է։ Բայց Կլիֆֆն այդ ամենը չգիտեր։ Նա նույնիսկ չգիտեր, որ ատլետները կարող են քնել։ Նրա միտքը սահմանափակ համոզմունքներից ազատ էր։ Նա ուղղակի ուզում էր հաղթել` իր առջև պատկերացնելով ոչխարներ, որոնց նա ցանկանում էր որսալ։

Երկարատև հիվանդությունից հետո Կլիֆֆ Յանգը մահացավ 2003 թ.–ի նոյեմբերի 2–ին` 81 տարեկան հասակում։ 

Նրա տնից ոչ հեռու Վիկտորյա նահանգի Բիչ Ֆորեսթ քաղաքի այգիներից մեկում, որը հետո անվանակոչվեց նրա անունով, տեղադրված է կալոշի տեսքով արձան` ի հիշատակ ֆերմերի, ով արեց գրեթե անհնարինը։

Beech_Forest_Cliff_Young_Park_001

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել