Բուրսան իր կենտրոնական շրջաններով հայտնվել է կրակի ճիրաններում: Աքսունգու և Գյոյնույկլյու անտառապատ տարածքներից սկիզբ առած կրակն արդեն հասել է Չաղրիշան Գունդոգդու գյուղերին: Կրակի արագ տարածմանը նպաստում են հյուսիսից եկող քամիները:
Տարածաշրջանի հրշեջ մեքենաները չեն բավարարում կրակի տեղայնացման համար: Կրակն արդեն այրել է 50 հեկտար սոճու անտառ, երեք գյուղերի բնակիչներ տարհանվել են, Բուրսայից՝ 40 տուն, որոնք այժմ մի քանի մետր են կրակից հեռու: Բուրսային Ստամբուլից ևս հրշեջ 5 ուղղաթիռ է օգնության հասել, սակայն այժմ ուղղաթիռների աշխատանքը դադարեցված է և կվերսկսվի միայն առավոտյան: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 100 հրշեջ մեքենաներ և այլ օժանդակ մեքենաններ:

Առողջապահության նախարար Մյուեզզինօղլին ասել է, որ այժմ մեծ է վտանգը ծխահարման և թոքերի այրոցների համար: Առայժմ ծխից թունավորվել է երեք մարդ: Բուրսայի նահանգապետ Մունիր Կարալօղլուն հայտարարել է, որ կրակի մարման աշխատանքներն օդից դադարեցվել են մթի և թանձր ծխի պատճառով՝ նշելով, որ, ցավոք (ուխա՜յ), դեռևս հնարավոր չէ կրակը տեղայնացնել: Կրակի առաջացման պատճառը դեռևս անհայտ է, շրջանառվում է վարկած, որի համաձայն՝ չի բացառվում PKK-ի գործոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել