Կիտրոնով թեյն աշխարհում ամենատարածված ըմպելիքներից մեկն է, որովհետև համարվում է, որ արագացնում է նյութափոխանակությունը և նպաստում ավելորդ քաշից ազատվելուն: Արևմուտքում կիտրոնով եռացրած ջուրն ակտիվորեն գովազդվում է Գվինեթ Փելթրոուի, Ջենիֆեր Էնիսթոնի, Կլաուդիա Շիֆերի և այլ աստղերի կողմից: Բայց ատամնաբույժները զգուշացնում են, որ նման ջուրը շատ վտանգավոր կարող է լինել ատամների համար:

Իհարկե, կիտրոնով թեյն օգտակար է առողջության համար. ասում են, որ այն լյարդին օգնում է ազատվել թունանյութերից, ինչպես նաև օգտակար է ստամոքսի խանգարման պարագայում: Բայց խնդիրն այն է, որ կիտրոնով թեյը կամ տաք ջուրը թթվայնության բարձր մակարդակ ունեն: Դա նշանակում է, որ կարող են նպաստել ատամների էմալի վնասմանը և գունազրկմանը:

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ որքան ավելի թթվային է ըմպելիքը, այնքան ավելի է վնասում ատամները: Կիտրոնի հյութը հատկապես վտանգավոր է տաք ջրի համադրությամբ: Դրա ph-ի մակարդակը տատանվում է 2-ից 3-ի արանքում, և դա հյութը չափազանց թթվային է դարձնում: Ջրի բարձր ջերմաստիճանն ընդամենը ուժեղացնում է այդ ազդեցությունը, որովհետև արագ ջերմաստիճանի պայմաններում ատամների էմալի ոչնչացումն արագանում է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման ըմպելիքների զոհերի քանակը, հատակապես այսօրվա երեխաների մոտ, ավելի մեծ է, քան նախկինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել