Фото1286 (1)

Շաբաթ օրը՝ երեկ, օգոստոսի 29-ին, լուսինը՝ սպասված-հայտարարված, մոտ էր ու վառ: Ես, Արմինեն ու Դավիթը Երկրի 7 մլրդ բնակիչների հետ կարողացանք հետևել այսպես կոչված «սուպերլուսնին»… Հորդառատ անձրևը շատ էր ուզում, բայց խանգարել չկարողացավ… Չորային-անապատացող Հայաստանում անձրևն անտեղի չի լինում, նրա կարիքը միշտ կա, այն աստվածատուր է: Անձրևը հորդառատ ի՞նչ մեղավոր է, որ մեր հողագործն այսքա՜ն անպաշտպան է սովորական տարերքի առաջ… Իմ կիրակնօրյա գրի ընթերցարանում ընդգրկել եմ տասը մեդիանյութ, որ այս շրջանում հանդիպել է ինձ, հավանել եմ, Օրագրի ընթերցողի ճաշակով առանձնացրել, ինչպես միշտ՝ կիրակնօրյա-ժամանցային-կիրառելի-անվնաս… Խնդրեմ՝ ընթերցեք:
Նայեք առաջին հինգ նյութերը, հետո շարունակեք ընթերցանությունը…

  1. Երեխան գնում է 1-ին դասարան. 5 անսովոր մեթոդ, ստուգելու նրա պատրաստ լինելը
  2. Անսովոր ֆրեշ նյարդերը հանգստացնելու համար
  3. Կանացի գեղեցկությունը տաղանդավոր նկարչի անհավանական նկարներում
  4. Աշխարհագրական 16 փաստ, որ կզարմացնեն բոլորին

«Հորդառատ» բառին եմ ծանոթացնում Դավիթ Բլեյանին մեր պատշգամբում, երբ անձրևը հորդում է իր աչքի առաջ ու հորդում է առատ… Վա՜յ, ինչքա՜ն հարցեր տվեց մեր բառախույզը` «առատ»-ի և «հորդ»-ի, նրանց կապի բացահայտմանն ուղղված… Ջուրը հորդեց առատ ու կտրվեց, բայց Դավիթը չպրծավ… Հիմա էլ թե.
– Ո՞ւր հորդեց գնաց, ի՞նչ եղավ…

Երեկ մենք վարչական խորհրդում խոսում էինք բնագիտական-տեխնիկական ստեղծագործության, ինժեներական, տեխնոլոգիական գործունեության ակտիվացման, սովորողի ընտրությամբ լրացուցիչ կրթության ծավալում սրանց կարևորման ձևերի մասին… Չգիտեմ` աշխարհում ինչպես, բայց հայաստանյան դպրոցներում վիճակն այս առումով մտահոգիչ է. ցավոք, ծնողներն էլ հիմնական ուշադրությունը, պատվերը տալիս են տաշի-տուշիին, օտար լեզուների լրացուցիչ պարապմունքներին, կրկնուսուցմանը, բարձր գնահատականներին, բայց տեսեք՝ որքա՜ն աղքատ է երեխայի ընտրությունը բնագիտական-տեխնիկական իրական գործունեությամբ զբաղվելու համար… Խմբակներ ամենատարբեր, լաբորատորիա-արհեստանոցների իրական գործունեություն, ակումբներ… Մի «Թումոյով», Հայաստանում և Արցախում բացվող 2-3 մասնաճյուղով այսպիսի ծավալուն խնդրում տեղաշարժ չի լինի… Ընտանիքը չի կարող հեռու մնալ այս գործունեության կազմակերպման, խրախուսման խնդիրներից… Կրթահամալիրի նախակրթարանների, կրտսեր դպրոցների, ուսումնական կենտրոնների լաբորատոր միջավայրը, մեր հեղինակած ուսումնական պլանները դրա հնարավորությունները հորդառատ տալիս են… Դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցի դարձած Արմեն Մարտիրոսյանն ընտրել է ռոբոտիքսը՝ որպես գործունեություն: Այն Արմենը, որ հայտնի է կերպարվեստում ունեցած հաջողություններով, այս ընտրության համար երկար է  սպասել:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել