Armpapaver

Ներումը ծառայում է դժգոհությունը, վերջին հաշվով՝  վիրավորանքը բաց թողնելու համար:

Սա տեղի է ունենում բնական ճանապարհով, ուղղակի պետք է գիտակցել, որ դժգոհությունը չի ծառայում որևէ այլ նպատակի, բացի կեղծ ինքնազգացողությանը հագուրդ տալուց:

Ներումը հարկավոր է կյանքին չհակառակվելու համար:

Ներելը թույլ է տալիս կյանքին, որպեսզի այն քո միջով շարունակի ապրել:

Ներելու այլընտրանքային տարբերակները ցավն է ու տառապանքը,  շատ հաճախ նաև՝ ֆիզիկական հիվանդությունները, որոնք մեծապես խոչընդոտում են կենսական էներգիայի հոսքին:

Հենց այն պահին, երբ դու իրապես ներում ես, վերադարձնում ես քո մտքի ուժն ու զորությունը:

Չներելը այդ նույն մտքի արդյունքն է, միայն թե մտքի կեղծ Եսի ստեղծածը: Էգո, որը չի կարող գոյատևել առանց անհաշտության և հակամարտության:

Միտքը չի կարող ներել: Միայն դո՛ւ կարող ես ներել:

Դու դառնում ես հանդիսատես, դու մտնում ես մարմնի մեջ, դու զգում ես աշխարհի թրթռոցն ու խաղաղությունը, որը քեզ է հասնում Գոյից:

Ահա, թե ինչու է Հիսուսը ասում.  «Ներիր՝ տաճար մտնելուց առաջ»:

Աղբյուր՝  Экхарт Толле «Сила момента Сейчас»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել