Ինձ թվում էր ժամանակի հետ կկարողանամ համակերպվել, դառնալ այս մեծ խաղի մաս, խաղալ գործընկեր, խաղալ քաղաքացի, կամ էլ ուղղակի խաղալ տղա: Չեմ կարողանում: Չափից ավելի պարզ ա ամենը ու տգեղ, չկան մեծ գաղափարներ, նպատակներ անհասանելի: Ամենը պարզ ինստինկտներ, պարզագույն գրողի տարած ինստինկներ, քողարկված մարմնով, հոգեբանական բարդույթներով, խմբի հավաքական դրույթներով, ծածկված քաղաքակրթության արգասիքներով, իրականից փախչող, իրականը կոծկող, անհաջող թաքցնող կեղծ արժեքներով ու ավելորդ իրերով:
Չեմ կարողանում խաղալ ես այս խաղը:
Չեմ կարող ձևացնել, թե խաբվում եմ,
Ժամանկը անցնում ա ու ես չեմ կարողանում խաբել ընդհամենը ինքս ինձ՝ գրողի տարած հիմարիս,
Եվ դրանով զրկվում եմ ես բոլոր այդքան հաճելի կեղծիքից, չի ստացվում խաղալ,
Խաղալու համար պետք է չտեսնես,
Չիմանաս, թե ինչ է ընկալում հանդիսատեսը ու ինչպե՜ս,
Ինչի համար ես դու իրեն պետք,
Եվ ընդանրապես, որ գտնվում ես դու,
Հասարակության կողմից ստեղծված թատրոնում,
Որտեղ բոլորը բեմում են,
Ու չկա հանդիսատես,
Չկան աթոռներ, ու կա տարածք,
Եթե ուզում ես դիտես,
Պետք է ոտքի կանգնած ակնդրես,
Ամեն կողմ շարծում ու հարվածներ,
Որպեսզի հարվածներ չստանաս,
Կամ պիտի խաղաս,
Կամ էլ պիտի ամեն կողմից անընդհատ ստանաս։

Թվում է թե ամենը նորմալ է, ու ամենը այնպես, ինչպես որ պետք է լինի, ամեն դեպում միջավայրն այդպես է արձագանքում, բայց իմ ընկալումն է փոխվել: Իսպառ բացակայում ա հաճույքը: Ժամանակն անցում է ու հարյուրավոր կադրեր եմ ֆիքսում իմ հեռախոսում, բայց բոլորն էլ դատապարտված են հենց այդ նույն հեռախոսում մահանալու, այդպես էլ մնալով որպես 1 ու 0 ինձ համար նախատեսված, մի հիշեցում իմ իրականության: Իմ անմիջական շրջապատում, չկա որևէ մեկը որի հետ առանց մտածելու, առանց պլանավորման կուզեմ հանդիպել ու շփվել, իսկ այն մարդիկ որոնց հետ ես կուզեմ շփվել այնտեղ են, որտեղի մուտքի մոտ դահիճ է կանգնած բութ կացինով, կամ էլ եթե նույնիսկ «ստիպել» հավանականությանը աշխատել իմ օգտին, այդ ճանապարհին այնքան գրավիչ հեշտ ճանապարհներ կան նրանց համար, չէ՞ որ պետք է միայն փակել աչքերը ու վայելել մեղեդին և գրողի ծոցը գաղափարները, չէ՞ որ մեր միակ խնդիրը ինստինկտների բավարարումն ա, իսկ դա պարզագույն խնդիր ա, եթե չես շարժվում մտքով: Իսկ իրականում հենց իմ դեպքում էլ, այնքա՜ն հեշտ ա լուծումը ու հենց իմ կողքը, պետք է միայն համաձայնվել հեշտ լուծումին, որ ես գրել եմ չհրապարակված գրառումներում: Իսկ ես ընտրում եմ բարդն ու գեղեցիկը ու իմ կեղտի մեջ մտցնում ուրիշներին, իսկ իրականում պետք ա ճիշտ տեղին մի մատով քնքուշ դիպչել ու կկորչեն այս խնդիրները գրողի ծոցը ու կկորչեն իմ մտքերն ու տեսությունները ու չի լինի կեղտ ու նրա մեջ թաղված ես ու այլոք: Իսկ քանի դեռ չկա մատի հպումը, քանի դեռ էմոցիաները պրոյեկտվում են կետադրական նշանների, իսկ մտքերը դրվում նույն հարթության մեջ, քանի դեռ ամենը տեքստ ա, իսկ կարեւորը՝ միայն գուշակություն, քանի որ մենք հեռու ենք, ամենը ուզես չուզես նմանվում ա ցուցակի, տողերի, կատարվելիք պլանի մեջ: Հոգնել եմ պլանով գործելուց, ուզում եմ հոգով-սրտով ինչպես ժամանակին, իսկ եթե ոչ այդպես ապա խնդրում եմ լքել իմ նավը իմ կեղտի մեջ, իսկ եթե չգնաք, ես կվռնդեմ ձեզ: Չեմ ուզում վատնել Ձեր ժամանակը հիմարության վրա: Ես եմ դիրիժորը և նվագախումբը, և փտում եմ ես ու այս ճահիճից ես ինքնուրույն ելք չունեմ: Ինչքան ուշ այնքան երբեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել