imageGallaTV.am-ը գրում է.

«Տիկին Մերկելին եւ պարոն Օլանդին այսօր լրջորեն անհանգստացնում են Եվրոպան հեղեղող հազարավոր «բարբարոսները»»,- գրում է պորտուգալական Jornal de Noticias հանդեսը:

«Ապաստանի տրամադրման ծրագրերը, որպես անվտանգության ապահովման միջոցներից մեկը, կարծես, նույնպես բախվում են իրական սպառնալիքի հետ, որն ուղղված է դեպի կենտրոնական Եվրոպայի սիրտը: Սակայն մինչեւ հիմա երեւույթին ոչ բանավոր պատասխան գոյություն չունի, որի ծագումը կամ պատճառները հետեւողականորեն օտարվում են ինչպես գիտակցության, այնպես էլ քաղաքական գործիչների խոսքերում»:

«Ի՞նչ է պատրաստվում անել Եվրոպան միգրացիոն հոսքերի զսպման համար: Ի՞նչ վերլուծություն եւ ի՞նչ փոփոխություններ են անցկացվել եվրոպական արտաքին քաղաքականության մեջ դաժան իրականության հետ կապված, որը մենք տեսնում ենք ամեն օր ավելի քան մեկ տարվա ընթացքում: Որքա՞ն ժամանակ հնարավոր կլինի զսպել այս «բարբարոսական թեւը» փախստականների​​ճամբարներով, պարիսպներով, քաղաքացիություն ստանալու խոչընդոտներով, մինչեւ եվրոպական «կարգը» վերջապես լրջորեն չերերա՞: Երկրների միությունը, ովքեր կազմակերպել էին պատերազմն Իրաքի դեմ (քիմիական զենքի առկայության ապացույցների որոնման պատճառով) կամ Աֆղանստանի դեմ (ըստ Ջ. Բուշի, որի օրինականությունը չէր կարող արդարացված լինել ավանդական պատճառներով), որտե՞ղ է այժմ այն: Իսկ ի՞նչ ասել հասարակության լռության մասին Լիբիայի, Եգիպտոսի, Սիրիայի հետ կապված պատմություններին առանձին դեմքերի մասնակցության մասին…»:

«Բացի սեփական գործողությունների համար ցուցաբերած անպատասխանատվությունից Եվրոպան «բարբարոսներին» նայում է ուրիշի հանդեպ հին վախով՝ օտարերկրացու, ով ցանկանում է կիսել իր հետ ժառանգությունը եւ տարածքը, որը պատկանում է միայն նրան: Եվ ամեն դեպքում Եվրոպան իր էությամբ անհավատալի բարբարոսական է: Բարբարոսներ էին հռոմեացիները հույների համար. եվրոպացիներն իրենց սահմանները ներխուժած հռոմեացիների համար:

Մենք ռասայական, լեզվական եւ էթնիկ մթերք ենք հանդիսանում, քանի որ գտնվում ենք շարունակական շարժման մեջ, հատում եւ հարմարվում ենք տարբեր մշակույթների, տարբեր ժամանակներում եւ տարբեր համատեքստերում: Լինելով լեզուների եւ մշակույթների խաչմերուկում, միասին կազմակերպելով կենցաղը, լարված մտածելով կյանքի եւ դրա նպատակների մասին՝ Եվրոպան վերակառուցել է իրեն կերպարանափոխության հաջորդական շարքում: Ոչ որպես լիճ, այլ ծովի նման՝ իր մակընթացություններով եւ տեղատվություններով»:

«Ջորջ Ստայների սրճարանի մշտական հաճախորդների Եվրոպան՝ քաղաքային մշակույթի, Աթենքի, Հռոմի եւ Երուսաղեմի ժառանգորդը, հեթանոսական եւ վսեմ, կառուցվել է որպես նախագիծ կամ ուտոպիա. համընդհանուր եւ անհատական ձգտումների իդեալ: Հենց դեպի այդ թվացյալ փառահեղ Եվրոպա են ձգտում միգրանտները. Եվրոպա, որտեղ մարդու իրավունքները հանդիսանում են ազատության, հավասարության եւ եղբայրության խոստումը: Սակայն չեն գտնում այն: Սայթաքում են երկրների սահմանների վրա, եւ մի քանի զրույցներից հետո մեծ մասը վերադառնում է մեկնարկային կետ, որտեղ իրեն սպասում է մահը: Ո՞րն է մեր տեղն այս հոլոքոստում»,-հարցով է եզրափակում հոդվածագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել