Ինքնորոշումր հնուց եկող քաղաքական իրավունք է, որը մշտապես արժևորվել է բոլորի կողմից: Ինքնորոշման հայեցակարգի քաղաքական ծագումը գալիս է Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչա կագրից (4 հուլիսի, 1776թ.): Ինքնորոշման սկզբունքը հետագա քաղաքական զարգացման ենթարկվեց Ֆրանսիական հեղափոխության առաջնորդների կողմից: XIX դարում և ХХ-ի դարասկզբին: Ինքնորոշման սկզբունքն ազգայնական շարժումների կողմից մեկնաբանվում էր որպես յուրաքանչյուր ազգի համար սեփական անկախ պետություն ստեղծելու իրավունք, և միայն ազգային առումով միատարր պետություններն էին համարվում օրինական: Առաջին համաշխարհային պատերազմի տարիևերիև ԱՄՆ նախագահ Վիլսոնը հանդես եկավ ինքնորոշման ջատագովությամբ, որն էլ իր հստակ սահմանումը գտավ նրա Տասնչորս կետեր (8 հունվարի, 1918թ.) ծրագրային փաստաթղթի մեջ և, ըստ այդմ, քննության առարկա դարձավ Ազգերի լիգայի գոյության օրերին:
Թեև ինքնորոշումը, որպես քաղաքական իրավունք ու սկզբունք, ունի երկարատև պատմություն, այնուամենայնիվ ինքնորոշումը որպես միջազգային իրավունքի սկզբունք համեմատաբար նոր ծագում ունի:
Ինքնորոշման իրավունքը բազմաթիվ անգամներ է քննության առարկա դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Այն վկայակոչվել Է Ատլանտյան դաշնաթղթի (14 օգոստոսի, 1941թ.) մեջ, ապա վերարծարծվել Վաշինգտոնի 1942թ. հռչակագրի և 1943թ. Մոսկվայի հռչակագրի, ինչպես նաև ժամանակի այլ կարևոր փաստաթղթերի մեջ: Շնորհիվ հենց այս հռչակագրերի արդեն ՄԱԿ-ի ստեղծման օրերին ինքնորոշում հասկացությունը դիտարկվում էր որպես միջազգային իրավունքի սկզբունք: Ի վերջո իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը ներառվեց ՄԱԿ-ի կանոնակարգի մեջ, որի 1(2) հոդվածը հստակորեն սահմանեց ինքնորոշման սկզբունքը:Միավորված ազգերի նպատակներն են` ժողովուրդների , ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ հիմնվելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա:
Միևնույն ժամանակ բացակայում են հստակ չափորոշիչները` թե կոնկրետ որ և ինչ հատկանիշներով օժտված խմբերը պետք է ինքնորոշվելու հնարավորություն ունենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել