Օգոստոսի 21-ին մեկնարկեց Իսպանիայի «Լա Լիգայի» 2015-2016 մրցաշրջանը:

Շատ մինիմասլիստական առաջին տուր ստացվեց, ինչի արդյունքում ամեաարդյունավետը Էյբարն էր, որը երեք գնդակ ուղարկեց Գրանադայի դարպասը, փոխարենը սեփականն ընդունելով միայն մեկը: Նշեմ, որ Էյբարը նման սխրագործություն գործելով այժմ գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Շատ կոպիտ ստացվեց առաջին տուրը: Տաս խաղերից վեցում կարմիր քարտեր եղան: Հինգ խաղ ավարտվեց ոչ-ոքի: Երկուսում հաղթեցին տան տերերը՝ նվազագույն հաշվով: Մնացած երեք հանդիպումներում հաղթեցին հյուրերը, որոնցից մեկը Բարսելոնան էր, որը Լուիս Սուարեսի Միակ գոլի շնորհիվ կարողացավ հաղթանակ տանել Ատլետիկի նկատմամբ: Հանդիպման մեկնարկում 11 մետրանոց հարվածը չի իրացրել Լեո Մեսսին: Մեսսիի վրիպումներն ամեն անգամ արդեն զավեշտից վերածվում են մղձավանջի:
Ռոբերտոս Սոլդադոն Վիլյառեալի կազմում հենց մեկնարկային տուրում դարձավ գոլի հեղինակ: Սոլդադոն հավկնում է դառնալ Վիլյառեալի հարձակման գծի առաջատարը:
ՌԵԱԼԸ... Ռեալը մեկնարկային տուրում չկարողացավ հաղթել Խիխոնի Սպորտինգին՝ 0-0: Կարծես Բենիտեսը մոռացել է, որ ավարտվել է միջմրցաշրջանն ու արդեն ժամանակն է լրջացնել ամեն ինչ: Մեկնարկային կազմում Բենիտեսը դուրս էր բերել Դանիլոյին, որին նա փոխարինեց հանդիպման վերջում: Երկրորդ խաղակեսում Ռեալի կազմում իր նորամուտը նշեց Կովաչիչը, այն ինչ ավելի նպատակահարմար կլիներ մի փոքր ավելի խաղակցված ֆուտբոլիստի մտցնել խաղադատ: Ինչևիցե Ռեալը չհաղթեց, քանի-որ առաջին հերթին չօգտագործեց ստեղծված պահերը: Իսկ պահեր կային, և այդ պահերի իրագործումը կարող էր հաղթանակ բերել Ռեալին: Սակայն ոչ: Վատագույններից մեկը խաղադաշտում Գարեթ Բեյլն էր, ով կարծես անցյալ մրցաշրջանից ի վեր չի կարողանում գտնել իր տեղը խաղադաշտում: Բենզեմայի վնասվածքը ստիպել է Բենիտեսին 9 համարի դիրքում խաղացնել Խեսեյին ինչը ևս որոշ տակտիկական փոփոխություններ է իրենից ենթադրում: Իսկ տապասում Կեյլոր Նավասն էր: Այսքան տարիներից հետո դժվար է գիտակցել, որ Մադրիդի դարպասն ուրիշ մարդ է պաշտպանում: Հուսանք այդ խնդիրը Կեյլորը պատվով կկատարի: Իսկ եթե ոչ նա ապա Կիկո Կասիլյան, ով կարծում եմ իր խաղային որակներով չի զիջում Նավասին:
Մեկնարկային տուրը բազմաթիվ խոսակցություններ իր հետ բերեց: Ոմանք արդեն իսկ շտապում են Ռեալի համար մրցաշրջանը ցախողված համարել: Ոման շնորհավորում են Բարսելոյանին այս առաջնությունում գալիք հաղթանակի հետ կապված: Բայց դե մի շտապեք հարգելի պայծառատեսներ: Սա միայն առաջին տուրն էր: Ամեն ինչ դեռ առջևում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել