Картинки по запросу հենրիխ մխիթարյանԵվրոպա Լիգայի խմբային փուլի վիճակահանությունը խառնեց ամբողջ Ադրբեջանը։ Բանն այն է, որ նույն խմբում հայտնվեցին Հենրիխ Մխիթարյանի «Բորուսիան» և Ադրբեջանական «Գաբալան»։
Առաջին հանդիպումը Բորուսիայի դաշտում է, և այստեղ ոչ մի խնդիր չկա։ Դե իսկ պատասխան հանդիպումը կայանալու է Ադրեջանում՝ Գաբալայում։ Հենց այստեղ էլ տկարամիտ ազերները որոշեցին ցուցադրել իրենց «հզորությունը»։ Լուրեր շրջանառվեցին, որ Մխիթարյանին Ադրբեջանում կարող են ձերբակալել։ Որպես պատճառ նշվում է 2011 թվականին Մխիթարյանի՝ Արցախ կատարած այցը։

Հ.Գ. Մխիթարյանի Արցախ կատարած այցը տկարամիտ Ադրբեջանը դիտարկել է որպես Ադրբեջանի սահմանի ապօրինի հատոււմ։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ Մխիթարյանը այցելել է ԱՐՑԱԽ, այլ ոչ ԱԴՐԲԵՋԱՆ։ Այդպիսով, Ադրբեջանը ոչ մի իրավական հիմք չունի Արցախի սահմանը դիտարկել որպես Ադրբեջանի սահման։ 
Ինձ թվում է, թե Մխիթարյանի ձերբակալման մասին լուրերը Ադրբեջանից հատուկ նպատակով են տարածվել։ Եթե խոսենք տրամաբանության սահմաններում, ապա Մխիթարյանին ձերբակալելը անգամ Ադրբեջանի նման տխրահռչակ երկրի համար աբսուրդ արարք կլինի։ Ուստի այդ իֆորմացիան Ադրբեջանը կփորձի օգտագործել, որպես սեփական «բարյացկամությունն» ի ցույց դնելու միջոց, այսինքն՝ Ադրբեջանի սահմանը հատելիս Հենրիխը ոչ մի խնդիր կարող է չունենալ, դե իսկ հետո, Ադրբեջանը դա կարող է ներկայացնել որպես մեծահոգի արարք։
Պատկերացրեք՝ որքան ողբալի վիճակում է Ադրբեջանի հեղինակությունը... և Ալիևը փորձում է վերականգնել այն՝ հայազգի մարզիկի միջոցով ... Ողբում եմ քեզ, Հեյդարիստան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել