Tert.am-ը գրում է.

Հնդկաստանի հյուսիսում սկսել են վճարել երեխաներին հասարակական զուգարաններից օգտվելու համար: Դա արվում է փողոցում կարիքները հոգալու ավանդույթի վերացմանն  ուղղված հասարակական ծրագրի շրջանակում:

Ինչպես հաղորդում է BBC-ն` հաշվարկների համաձայն` աշխարհում ավելի քան մեկ մլրդ մարդ ներկայում իր բնական կարիքները հոգում է փողոցում, ինչը նպաստում է վարակիչ հիվանդությունների տարածմանը:

Այդ մարդկանց կեսից ավելին բնակվում է  Հնդկաստանում և չնայած իշխանությունների ջանքերին` պարզապես մուտք չունեն դեպի զուգարաններ:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է մինչև 2019 թվականը վերջ դնել այդ երևույթին, սակայն Հնդկաստանում  BBC-ի թղթակցի խոսքով` դա չափազանց լավատեսական կանխատեսում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել