Полное обращение к НАТО от Муамара Каддафи о подлости и вероломстве натовкской военщины

Մուամար Քադդաֆի

«Գեներալ Ալհամադին այն մարդկանցից մեկն էր, ով ոտքի կագնեց 1969 թվականին, որպեսզի Լիբիան ազատվի ԱՄՆ-ի, Ֆրնասիայի, Անգլիայի ու Իտալիայի լծից: Հենց նա էր ղեկավարում Մեծ արհեստական գետի նախագիծը, ու նրա դերը Ջամահրիրիայի կառուցման գործում անգնահատելի է: ՆԱՏՕ-ն ասում է, որ ռմբակոծում են միայն զինվորականները: Լավ, այդ դեպքում թող ասեն, թե ով էր զինվորական. 6-ամյա Նուրի Ամհամեդ Ալհամդի՞ն, 5-ամյա աղջնակ Խալեդ Մահմուդ Ալհամդի՞ն, 3-ամյա Խալիդա Խալետ Ալհամդի՞ն, բժիշկ Ալհամդի Խալե՞տը, ինժեներ Խալեդ Մահմուդ Ալհամդի՞ն, նրա կի՞նը՝ Սաֆա Ահմեդ Մահմուդը, նրա քո՞ւյրը՝ Նաջա Ալհամդին, Մահմուդի կի՞նը՝ Այշան… Նրանցից ո՞վ, ասեք՝ ո՞վ: Դուք ասում եք ռազմական գոտի՞: Օ՜ այո, ձեզ համար ցանկացած տեղ, որն ուզում եք ռմբահարել՝ ռազմական գոտի է, և բոլորը լռում են: Ես խնդրում եմ, ես շատ եմ խնդրում ՄԱԿ-ին ու աշխարհի բոլոր իրավապաշտպաններին՝ եկեք ու ինքներդ նայեք այդ ռազմական օբյեկտները: Նրանք, ովքեր ռմբահարում են, հրաշալի գիտեն, որ այդ բնակավայրում ապրում է 8000 քաղաքացիական, բայց նրանք ցանկանում էին պատժել հենց Ալհամֆիին, ու ահա նա պատժված է: Կարող եք ուրախանալ. նա ողջ է, բայց նա մեծ ցավ է ապրում: Դուք հանցագործներ ու մանկասպաններ եք: Դուք ինքներդ եք պնդում, որ հստակ գիտեք, թե որտեղ են զինվորակկանները, իսկ որտեղ՝ քաղաքացիական անձինք, ու դուք ինքներդ եք պնդում, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում: Ուրեմն, կրկնում եմ, դուք գիտեիք, թե ուր էիք թռնում ու սպանում էիք նրանց, ում ցանկանում էիք սպանել: Դուք պարզապես ցանկանում էիք սպանել հենց այս ընտանիքին, և դուք սպանեցիք նրանց: Դու սպանեցիք այդ ընտանիքի հարևաններին, նրանց աշխատակիցներ Նուրի Սալամային, անվտանգության աշխատակցին ու այգեպան Մուհամմադ Նուրիին, նրանց երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին: Ամիրան ընդամենը 6 տարեկան էր, նրա քույր Ամինեն՝ 8 տարեկան, ու ես չգիտեմ, թե քանի տարեկան էին սուդանցի Իմադ Աբեդժիլ Տրաբուլսու ու նրա մարոկկացի կնոջ զոհված երեխաները: Այս բոլոր մարդիկ խաղաղ քնած էին իրեց խաղաղ քաղաքում, երբ ձեր ռումբերը սկսեցին թափվել նրանց գլխին: Մենք գիտենք, որ դուք ցանկանում էիք սպանել մարդու, ով հրաժարվել էր գալ ձեզ մոտ, իսկ ես գիտեմ, որ դուք ցանկանում եք սպանել ինձ: Կա՞ արդյոք այնպիսի օրենք, որը թույլատրում է այս սպանությունները: Ես կասեմ ձեզ, որ այո՛, կա նման օրենք, և այն կոչվում է Ջունգլիների օրենք: Դա է ձեր օրենքը, ու դա է ձեր կարգը: 4 ամիս, 4 ԱՄԻՍ դուք ռմբակոծում եք մեր երկիրը, ու բոլորը վախենում են անգամ դատապարտող խոսք ասել: Եթե աշխարհում դեռ լիներ Ռուսաստանը՝ իսկական, միացյալ ու մեծ Ռուսաստանը, որը պաշտպանում էր թույլերին, դուք չէիք համարձակվի: Բայց Ռուսաստան չկա, չկա, ու դուք ցնծում եք:

Սակայն դուք մի բան եք մոռացել. կյանքը շրջադարձ անել գիտի, ու շատ բաներ կարող են կատարվել ապագայում: Ձեր արձակած նետերը կարող են վերադառնալ ձեզ վրա: Ես խնդրում եմ բոլոր նորմալ մարդկանց ՄԱԿ-ում ու ոչ միայն ՄԱԿ-ում. եկեք մեզ մոտ, նայեք այդ ռազմական օբյեկտին: Տեսեք խոհանոցը, լոգարանը, հյուրասրահներն ու ասեք, թե արդյո՞ք դրանցում մեծ սպառնալիք էր թաքնված ՆԱՏՕ-ի ինքնաթիռների համար: Հարցուփորձ արեք հարևաններին, և թող նրանք ասեն, թե արդյո՞ք զինվորականներ զոհվել են օդային այդ հարվածի ժամանակ:

ՄԱԿՆ ու ՆԱՏՕ-ականները ցանկանում են ոչնչացնել Լիբիայի բանա՞կը: Հիանալի է: Սակայն ի՞նչ կապ ունեն Ալխուդիների ընտանիքի տները բանակի ոչնչացման հետ: Ի՞նչ կապ ունեին բանակի ոչնչացման հետ սիրիացի Ալշարադի Աշիլատի մեկամյա դուստրն ու 3-ամյա որդին: Նրանք ձեզ համար վտանգավոր «քադաֆիական վարձկաննե՞ր էին»: Եթե այո, ապա այդպես ել ասեք ու արեք դա բարձրաձայն: Ինձ նախկինում զարմացնում էր այն, որ դուք չեք ամաչում: Այլևս չի զարմացնում: Դուք գիտեք, որ Լիբիան չի կարող խոցել ձեր ինքնաթիռները, դրա համար էլ այսպես արիաբար ռմբահարում եք երկիրը: Դուք ձեր ո՞ւժն եք ապացուցում: Դուք պետք է ամաչեք, բայց դուք չեք ամաչում:

Դուք անգամ չեք ամաչում, երբ ռմբակոծում եք մեր մզկիթներն աղոթքի ժամին: Ի՞նչ արած, մենք չենք նահանջելու: Մենք պարզապես նահանջի տեղ չունենք: Նահանջել կարող եք միայն դուք: Դուք վախենում եք մեզանից: Դուք վախկոտներ եք: Դուք ոչինչ չեք կարող անել մեզ հետ: Դուք խախտում եք սեփական կրոնի պատվիրանները: Դուք սպանում եք անմեղներին ու անպաշտպաններին Աֆղանստանում, Պակիստանում, Իրաքում, իսկ այսուհետ նաև Լիբիայում, իսկ երբ տղամարդիկ ու կանայք պատասխանում են Ձեզ, դուք ճողոպրում եք: Այդպես եղավ Բեյրութում, այդպես եղավ Սոմալիում, և այդպես կլինի նաև այստեղ: Մեր մարտիրոսներն արդեն դրախտում են: Ես խոստանում եմ, մեր երկրում կանգնեցվելու է ձեր կողմից սպանված Սաիֆ ալ-Արաբուի արձանը: Որովհետև մենք տանն ենք, ու մենք երբեք չենք բարձրացնի սպիտակ դրոշ: Մենք այլևս ոչինչ չենք խնդրի ձեզանից ու այլևս ոչ մի առևտուր չենք վարի ձեր հետ: Դուք մեր մեծ ու բարի աշխարհը վեր եք ածել ջունգլիների: Սակայն ձեր արարածը վաղ թե ուշ ձեր իսկ դեմ է դուրս գալու, ձեր ու ձեր երեխաների: Նույնիսկ մենք՝ լիբիացիներս, կարող էինք մի քանի ժամում Եվրոպան վերածել մարտադաշտի, որովհետև այնտեղ բավարար քանակությամբ ռազմիկներ կան, ովքեր պատրաստ են պահպանել իսլամական աշխարհի արժեքները, Աֆրիկայի ու Մահրիբի արժեքները, որոնք դուք եկել եք ոչնչացնելու: Բայց մենք չենք անի դա: Ձեր ճակատագիրն ինքը կգտնի ձեզ:

Անմահությո՛ւն Լիբիային:

Դրա՛խտ լիբիացիներին:

Դժոխք ու խայտառակությո՛ւն ՆԱՏՕ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել