Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Թրենթոն քաղաքում տարրական դասարանների ուսուցիչ Առնոլդ Անդերսոնը դատարանի առաջ է կանգնել՝ երկու տարվա ընթացքում 111 անգամ աշխատանքից ուշանալու պատճառով, հաղորդում է Lenta.ru-ն։

Ուսուցիչն իր կողմից աշխատանքային կարգը խախտելը բացատրել է «վնասակար սովորությամբ»։

«Ես վատ սովորություն ունեմ. սիրում եմ նախաճաշել առավոտյան։ Ես ստիպված եմ հրաժարվել դրանից»,- հայտարարել է Անդերսոնը։

Նրա խոսքով՝ ուշացումները հիմնականում չեն գերազանցում 2 րոպեն։ Նա միայն 1 անգամ է ուշացել 10 րոպե, քանի որ ճանապարհին փչացել է ավտոմեքենան։

Նշվում է, որ 2013-2014 ուսումնական տարում նա աշխատանքային կարգը խախտել է 65, իսկ ընթացիկ տարում՝ 46 անգամ։

Դատարանը, լսելով ուսուցչի ու դպրոցի աշխատակազմի դիրքորոշումը, վճռել է մինչև հունվարի 1-ն աշխատանքից հեռացնել ուսուցչին։ Իր որոշումը դատավորը պատճառաբանել է այն հանգամանքով, որ չնայած ուշացումներին՝ նրան ոչ մի անգամ վարչական պատժի չեն ենթարկել։

Անդերսոնը, որի տարեկան եկամուտը կազմում է մոտ 90 հազար դոլար, հայտարարել է, թե «զայրացած է դատարանի որոշումից»։

Չնայած դրան՝ խոստովանել է, որ աշխատանքը կորցնելը շատ ավելի վատ կլիներ և խոստացել է հետագայում աշխատանքի գալ մինչև դասերի սկիզբը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել