Անընդհատ թմբկահարում են, հրապարակում, գոռում-գոչում, թե բա տեսեք՝ ՀՀ նախագահի հետ սահմանադրական փոփոխությունների շուրջ հանդիպումներին, քննարկումներին ՀԱԿԿ-ն ու «Ժառանգությունը» որոշել են չմասնակցել:
Լավ են արել, շատ ճիշտ են արել…Մասնակցում են, որ ի՞նչ անեն… Կամ ո՞ւմ է հիմա պետք նրանց մասնակցությունը, և արդյո՞ք ունեն այդքան կարևորություն ու կշիռ…
Նրանք երբեմնի քաղաքական ուժերի փշրանքներ են, նման այն հեղուկին, այն նյութին, երբ զտվելուց հետո տակը մնում է խյուս, ոչ պիտանի ու շատ հաճախ դառը, երբեմն թունավորող, տհաճ համով զանգված, որին ոչինչ չի մնում անել, քան շպրտել աղբանոց…
«Ժառանգությունն» իր հեղեղուկ, անհավասարակշիռ, հաճախ ոչ ադեկվատ, իր ներսում բազմաբևեռ, բազմաշերտ, անհաշտ ու ոչ միասնական պահելաձևով, աննպատակ ու անիմաստ ակցիաներով, աղոթքներով, հացադուլներով և պանդխտություն-շրջագայություններով հեղինակազրկված է… Իսկ ՀԱԿԿ-ը, տրոհվելով, մուտացվելով, ձևախեղվելով և Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական պասիվացումով, վերջերս անհաջող ԲԱՐԳԱՎԱՃԵԼՈՎ, իր մեջ ահավոր բացասական էներգիա ու թույն կուտակելով, նմանվել է իմ նշած նյութի զտման արդյունքում մնացած խյուսին, մնացորդին…
ՀԱԿԿ-ին ժամանակն է նետել քաղաքական դաշտի ծայրամասերը, նրանից սերվածները հերիք են, նույնիսկ շատ… Այնպես որ, ՀՀ նախագահին հանդիպում են, որ ի՞նչ անեն… 
Հիմա էլ հաստատ կմիանան նախադպրոցական խորհրդարանականներին ու կփորձեն Սահմանադրության փոփոխությունները մերժող «Ոչ»-ի ճակատ ձևավորել: Կդառնան ՀԱԿԿ` Ժիրոյի «մատոռով», կդառնան ոչ բարով աղանդավորական մի խմբակ` մերժված, չհասկացված, չսիրված, չկայացած, անհասկանալի, անընդունելի ու արհամարհված…
Հա՛, իմիջայլոց, դուք արդեն այն ուժերը չեք, որ գան ձեր հետևից… Մի խոսքով, վազն անցեք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել