Գյուղոլորտը շարունակում է մնալ պետության առաջնային ուշադրության կենտրոնում:
Այս տարվա առատ բերքն ու գյուղոլորտում գրանցած հաջողությունները ստիպում են լինել մաքսմիալ հետևողական՝ գալիք տարում նույն ցուցանիշներն ապահովելու համար:

Օգոստոսի 22-ին տեղացած ուժեղ կարկուտից Արարատ մարզի մի քանի համայնքներ կրել են վնասներ:
Վնասներ են կրել Շահումյան, Այգեզարդ, Այգեպատ, Վերին Արտաշատ և Ոստան համայնքները։

Նշենք, որ կարկուտի պատճառած վնասները հաշվարկելու համար ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ, որոնց աշխատանքի արդյունքներն ամփոփումից հետո կներկայացվեն ՀՀ կառավարություն:

Բացի դա, առաջիկայում կառավարությունում կքննարկվեն վարկերի հետաձգման հարցը:

Պետության առաջնահերթ խնդիրներից է վերականգնել կարկտահարված այգիները, որպեսզի հաջորդ տարի հաջողվի լիարժեք բերք ապահովել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել