Գիշերվա գրածս կազինոների թեման ուզում եմ մի քիչ էլ շարունակեմ.... Դե ստրիպտիզի մասին չեմ կարող շատ պրիտենզիա ներկայացնել, քանի որ ամեն տղա մի ձևի ա սիրում ժամանակ անցկացնի, այ բայց կազինոների թեման այլ է.... 
Ես իմ վրա եմ օրինակը բերում։ Ինձնից ազարտնի մարդ գոյություն չունի, ազնիվ խոսք եմ ասում ու ես վստահ եմ, որ եթե մի օր հայտնվեմ կազինոյի դռան դիմաց, միանգամից կկործանվեմ... 
Ժամանակին՝ կույս վախտերս, եղել ա, որ Վիվառո եմ գնացել դաժե... Նենց հետաքրքիր մեխանիզմ ա աշխատում... Առաջին երեք անգամ կրում ես մաքսիմում 12 հազար դրամ, հետոոո գնաաաաա՜՜՜՜՜ց, ինչքան ուժ ունես՝ կրվում ես, ու ես անձամբ եմ ինձ հանել էդ խաղից ու էլ կյանքում չեմ մտել.... 
Հարգելի՛ կազինո գնացողներ, մի բան հասկացեք, ոչ մի բիզնեսմեն դեբիլ չի, որ միլիոնավոր դոլարներ/դրամներ ծախսի, կազինոներ բացի, որպեսզի դու գնաս ու փող կրես... Էդ բիզնեսմեն չի լինի, էդ կլինի բարեգործ, իսկ բարեգործ/բիզնեսմենը մենակ փիառ անող բիզնեսմենն ա... 
Ասածս ինչ ա՝ նույնիսկ եթե դուք միշտ կրում եք կազինոյում, հավատացեք, որ մի օր կամ կանհետանք, կամ էլ քառակի միանգամից կկրվեք... 
Մի՛ գնացեք, մի՛ խաղացեք ու ապրեք երջանիկ... Ոչ մի խաղամոլի դեռ երջանիկ չեմ տեսել!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել