11973925_998034376902937_1035882201_o (1)

Արմինեն իջել է մեքենան կայանելու, զանգում է, որ դուռը բացենք. մեր շենքը «դոմոֆոնով» է…
– Դավիթ, բացենք, որ մայրիկը գա:
– Որ չբացենք, ի՞նչ կլինի,- Դավիթ Բլեյանն սկսում է իր հարցաշարը.
– Մայրիկը կմնա դրսում:
– Որ մնա դրսում, ի՞նչ կլինի:
– Հըմմ…- «անմեղ» շարունակություն եմ փնտրում…- գայլերը մայրիկին կուտեն…
– Գայլերը որ մայրիկին չուտեն, ո՞նց կլինի…
– Կմնան սոված, կսատկեն, աշխարհի երեսից կվերանան…
– Ուրիշ ի՞նչ կարան ուտեն գայլերը՝ մայրիկից բացի:
– Քեզ ու քո խմբի ընկերներին, ընկեր Կարինեին-Մելինեին ու քո համով, փափուկ քույր Տաթևիկին…
Տեսնել էր պետք Դավթի գոհունակություն-հրճվանքը՝ իր զենքն իր դեմ կիրառելու պահին.
– Դե, թող գայլերը մայրիկին ու Տաթոյին ուտեն, մենք ազատվենք…
Այսպիսի հասուն, գայլերին իր ամենասիրելիներով կերակրող, հումորը տեղը Դավիթ է օր օրի քաշ հավաքում հայոց հասարակական-կրթական կյանքում… Քաղաքականն էլ՝ սահմանդրական փոփոխությունների փաթեթով…

Օգոստոսի 28-ի իմ թիվ մեկ հոգսը ծով հոգսերի մեջ, որ կոչվում է «Հեղինակային կրթական ծրագրի մեկնարկ» կրթահամալիրի 2015-16 ուսումնական օրացույցով, Մայր դպրոցում սովորողների և աշխատողների սննդի կազմակերպումն է: Ժամանակ ունեմ մինչև սեպտեմբերի 1-ը, օգնեք ինձ ձեր գործուն լուծումներով, նախաձեռնություններով տարածաշրջանի ամենամատչելի-մոբիլ-համով-հարմար-հիգիենիկ-ինքնասպասարկվող-անհատականացված ու առողջ կազմակերպումն ունենալու… Մեր բոլոր դպրոց-պարտեզներում, Քոլեջում գործող խոհանոցներն ամռանը լավացրել են իրենց նյութական միջավայրը… Սրանք՝ մեր բաց, յուրաքանչյուր սեբաստացու կողմից վերահսկվող խոհանոցները, գործում են դպրոցների ղեկավարների՝ Արմինե ԹոփչյանիՆառա ՆիկողոսյանիՏաթև ԲլեյանիՆվարդ ՍրագսյանիՇամիրամ Պողոսյանի անմիջական պատասխանատվությամբ…

Քոռանամ ես, մոռացել էի ներկայացնել Հիմնական դպորցի նոր ղեկավարին՝ Միջին դպրոցի արդեն նախկին կազմակերպիչ Շամիրամին՝ սիրելի բոլորիս… Հռիփսիմեին Առաքելյան արդեն կարող եք հանդիպել Նոր դպրոցում, Անահիտ Հարությունյան-Բզեզը կդիմավորի Նոր դպրոցի 5 տարեկաններին, իսկ նրա 3-րդ դասարանցիներն ուսումնական տարվա ճանապարհը կսկսեն էլի փորձառու Հռիփսիմեի հետ…

Ապրեն ավստրիացի գիտնականները՝ իրենց 3 տարվա ուսումնասիրությամբ, որով հաստատել են՝ ամենավաղ տարիքից լողով զբաղվելը շատ լավ է ազդում երեխաների մտավոր զարգացման վրա… Նրանք իրենց հասակակիցներից առանձնանում են ոչ միայն զարգացած խոսքով, այլև, լսե՛ք, մաթեմատիկական ունակություններով, ծափահարե՛ք, նաև, լավ նկարում են և, իհարկե, ավելի հասուն են անցումների համար, օրինակ՝ պարտեզից դպրոց… Կրթահամալիրի 5-6 տարեկանները կրթահամալիրի ծածկած լողավազանում ուսումնական պլանով  շաբաթը մեկ անգամ կլողան, իսկ բաց լողափերը կգործեն երկարօրյայի համար բոլոր 5 նախակրթարաններում և կրտսեր դպրոցներում՝  ողջ սեպտեմբեր… Տեսնո՞ւմ եք՝ ողջ 2015-2016 ուստարում՝ իր ձմեռով,  մենք սեբաստացիներին տանում ենք  չհիվանդանալու ամենաապահով ուղով…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել