Tert.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հրապարակել է երկրի ժամանակավոր կառավարության կազմը, որն արդեն հաստատվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։

Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, նախորդ կառավարության 15 նախարարներ պահպանել են իրենց տեղերը նոր կառավարության կազմում, սակայն 11 նախարարական պորտֆել նոր նախարարների է տրվել։

Կառավարության կազմում կան ինչպես անկուսակցական, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։

Երկրի նոր, ժամանակավոր կառավարության կազմում տեղ են գտել «Արդարություն և զարգացում» կուսակցության 11,  քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության 2 և «Ազգայնական շարժում» կուսակցության 1 անդամ, ինչպես նաև 11 անկուսակցական նախարար։

Կառավարության հենց այս կազմով էլ Թուրքիան նախապատրաստվելու է նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Ի դեպ, նոր կառավարության կազմում տեղ չի գտել երկրի արդեն նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է խորհրդականը՝ Ֆերիդուն Սինիրլիօղլուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել