Վիճակագրությունը ցույց է տալիս,որ վերջին ամիսներին գրպանահատության դեպքերի ջախջախիչ մեծամասնությունը գրանցվում է «Հունդաի» մակնիշի ավտոբուսներում, բնականաբար գերծանրաբեռնված ուղևորներով: Հարգելի քաղաքացիներ հորդորում եմ` ձեզ մի՛ նստեք ուղևորներով ծանրաբեռնված տրանսպորտ, ավելի լավ է ուշանալ չգիտեմ աշխատանքից կամ այլ ժամադրավայրից քան դառնալ հանցագործության «զոհ»։ Գրպանահատության դեմ պայքարը պետք է էլ ավելի ճկուն լինի, խստացվեն պատժամիջոցները, այսպես շարունակել չի կարելի, քաղաքացիները նույնպես պետք է աչալուրջ լինեն և համագործակցեն ոստիկանության հետ կանխելու առաջին հերթին այդ ստոր երևույթը և անարգանքի սյունին գամելու գրպանահատներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել