Գիշերակացն անցկացնել լեգենդար կամ սպորտային մեքնենաներում  դարձել է արդեն  ավելի հարմարավետ` չորսաստղանի հյուրանոց V8 Hotel հյուրանոցի շնորհիվ: Այն տեղակայված է Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Բյոբլինգեն (Böblingen) քաղաքում: Այստեղ հյուրերին առաջարկում են գիշերակաց` թեմատիկ ավտոմոբիլային համարներում:

Մրցարշավային բոլիդներ, կադիլակներ և այլ հանրահայտ մեքենաների թափքերը  օգտագործվել են որպես դիզայներական  մահճակալներ և բազմոցներ, որոնք էլ գլխավոր դեր են խաղում այս հյուրանոցի առանձնահատկությունն ապահովելու մեջ:

Կառույցը, որտեղ հիմա գտնվում է V8 Hotel-ը, ժամանակին եղել է օդանավակայան: 2009թ.-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քանդված օդանավակայանի վերականգնված շենքի 1 հատվածը տրամադրվեց V8 Hotel-ին, իսկ 2-րդը՝ Meilenwerk թանգարանին, որտեղ ցուցադրվում են ռետրո և սպորտային մեքնենաների ունիկալ ցուցանմուշներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել