Ըստ ՄԱԿ-ի տոնացույցի` օգոստոսի 29-ին նշվում է Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրը: Արդեն իրականացվել է շուրջ 2000 միջուկային փորձարկում, որոնցից առաջինը տեղի է ունեցել 1945թ.: Համաշխարհային հանրությունը արդեն 6-րդ անգամ նշում է Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրը՝ նվիրված Ղազախստանում Սեմիպալատինի հրաձգարանի փակմանը: Այնտեղ առաջին միջուկային պայթյունը տեղի է ունեցել 1949թ.-ի օգոստոսի 29-ին, իսկ վերջինը՝ 1989թ.-ի հոկտեմբերի 19-ին: 1991թ.-ի օգոստոսի 29-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրամանով հրաձգարանը փակվել է: Օգոստոսի 29-ը՝ Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օր հայտարարելու որոշումը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունել է 2009 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Ղազախստանի առաջարկով և ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ անելով` լայնորեն իրազեկել իրենց քաղաքացիներին միջուկային փորձարկումների հետևանքների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել