Картинки по запросу հֆֆԸնկերներիցս շատերը միշտ հարցնում են, նույնիսկ մեղադրում` իբր ես Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ` Հայրապետյան Ռուբենի դեմ ինչ որ բան ունեմ: Հարգելիներս հիմա տալիս եմ սպառիչ պատասխան, ես ոչինչ չունեմ այդ մարդու դեմ, ինձ միայն մտահոգում է հայկական ֆուտբոլի ներկայիս անմխիթար վիճակը: Եվ պիտի ցավով արձանագրել այս ամենի միակ մեղավորը հենց Հայրապետյանն է, Հայրապեըյանի համար հայկական ֆուտբոլ ասվածը միայն Երևանի Փյունիկն է,ամեն մի հարցազրույցի ժամանակ, թե Հայրապետյանը և թե Փյունիկի մարզչական շտաբը գովերգում է և այնպես ներկայանում հանրությանը կարծես իրենք հայկական ֆուտբոլի դրոշակակիրներն են և առանց փյունիկի մենք չենք ունենա հավաքական: Լսում եվ ապշում եմ, ինչպես կարող է մի ֆուտբոլիստ, ով 3-4 ամիս ֆուտբոլ չի խաղացել, 10 օրում վերականգնվի, կամ ինչպես կարելի է լեգիոներների սահմանափակում մտցնել, կամ էլ լեգիոներ դարպասապահի և մի շարք այլ հարցեր...
Ինչևե, սա մեր հայկական ֆուտբոլի ներկապնակն է. դաժան է, բայց՝ իրականություն:
Մեր ֆուտբոլի պատասխանատուներին թողնես միայն ամպագոռգոռ արտահայտություններ անեն: Հարգելիներս պերճախոսության, դատարկախոեսության փոխարեն գործի անցեք, իսկապես, որ ամոթ է մեր թշնամին եվրոպա լիգաի խմբային փուլում երկու ներկայացուցիչ ունի այն էլ մի ակումբի անունը Ղարաբաղ, իսկ մենք ընդամենը 8 կիսապրոփեսիոնալ ակումբ և որ ամենավատը նա է, որ մենք ամբողջ հանրապետությունով չկարողացանք լեռնային Ղարաբաղ ակումբը պահել, այն ինչ մեր թշնամիների համար այդ անվամբ հանդես գալը պարծանք է և հենց ցավալին այն է, որ եվրոպական մարզադաշտերում մշվելու է Ղարաբաղ ադրբեջան:
Անհարմար է սթափվեք, վերջապես թասիբ և պատվախնդություն ունեցեք, իսկ եթե չեք կարողանում, ապա ձեր տեղը զիջեք նրան, ով դա կարող է անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել