Tert.am-ը գրում է.

Թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն, ներկայումս Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Անահիտ Բախշյանն ուշի ուշով հետևելու է հայտարարված մրցույթում վերընտրված դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանի ներկայացրած դպրոցի զարգացման ծրագրի ֆինանսական հատվածին:

Այս մասին այսօր «Ֆեյսբուքյան ասուլիսին» հայտարարեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը` անդրադառնալով թիվ 27 դպրոցի դատապարտված տնօրեն Սուսաննա Մարգարյանի վերընտրությանը:

Անահիտ Բախշյանը ասում է, որ ինչպես արդարադատությունը չի վստահվում դատապարտված իրավապահներին՝ անկախ նրանից դատվածությունը մարվել է, թե ոչ, այնպես էլ կրթությունը չպետք է վստահվի դատապարտված մանկավարժի: Բայց քանի որ օրենքը սա թույլ է տալիս, օրենքը պետք է փոխվի:

«Եթե դա օրենքով արգելված լիներ, միանշանակ, ես ծայրից կբռնեի, բաց չէի թողնի, բայց օրենքը թույլ է տալիս: Ինչպես դատական, քննչական, դատախազին վերաբերող օրենքներում է, երբ պաշտոն չի կարող զբաղեցնել այն մարդը, ով դատապարտված է հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարված կամ չմարված լինելու փաստից: Այսինքն՝ նրան արդարադատություն չի վստահվում»,-Անահիտ Բախշյանը ու նկատեց, որ օրենքը թույլ է տալիս, որ կրթությունը վստահվի դատապարտված մարդուն:

Հիշեցնենք, որ թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետարանին ուղղված բաց նամակներով և հիշեցնում, որ անձը դատապարտվել է կոռուպցիայի համար, այսինքն՝ այն, ինչի համար դատապարտվել է նախկին տնօրենը, դրա դեմ պայքարում է նաև ՀՀ վարչապետի ղեկավարած հակակոռուպցիոն հանձնաժողովը:

Երբ նոր-նոր էին սկսվել Սուսաննա Սարգսյանի վերընտրության մրցույթ մասին հրապարակումները, Անահիտ Բախշյանը հանդես է եկել «Թիվ 27 դպրոցի տնօրենն առյուծի սիրտ է կերե՞լ հոդվածով», սակայն հիմա նա համոզված է, որ ոչ թե կերել է, այլ «կերցրել են»: Այսինքն՝ բարձրաստիճան հովանավորներ ունի:

Կոնկրետ վերջին հարցի հետ կապված, թե ՀՀ-ում քանի՞ դատված տնօրեն է եղել, Անահիտ Բախշյանն ասաց, որ որքան փորփրում է իր հիշողությունը, միայն մեկ դեպք է հիշում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր տնօրեն Աշոտ Բլեյանին, ում համարում է քաղաքական դրդապատճառներով դատապարտված:

Մյուս դեպքն էլ Արարատի մարզի «Նոր կյանք» գյուղի տնօրենի դատվածությունն է, որը նա թաքցրել է և որը բացահայտելուց հետո ազատվել է աշխատանքից ու զրկվել հավաստագրից:

Բայց նման դեպքերը շատ-շատ են, որ կապված տնօրենների կողմից տարբեր հափշտակությունների հետ, ուղղակի քաղաքապետարանները դրանց չեն բարձրաձայնում, իսկ աղմուկից հետո էլ կանչում են տնօրեններին՝ ասում՝ սուսուփուս դիմում գրի, գնա:

Նման մի դեպք էլ, ըստ տիկին Բախշյանի, 125 դպրոցի դեպքն է, որի մասին գիտի, քանի որ ինքն է «բզբզել», բայց դրանք շատ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել