Ինչո՞ւ ենք այդքան հեշտությամբ մոռանում մեր կարևոր նպատակները. մենք պլանավորում ենք մարզվել՝ ավելի առողջ լինելու համար, մեդիտացիայով զբաղվել՝ մեր մտքի հանգստության համար կամ ծրագրում մեր անելիքներն ու այդպես էլ ոչինչ չձեռնարկում։  Ցրվածությունը, գայթակցություններն ու առօրյա խնդիրները մշտապես խոչընդոտում են հիշել ու անել այն, ինչ մենք ցանկանում ենք անել։ Ո՞րը կարող է լինել սրա լուծումը։

Պատասխանը մեկն է. ունեցիր քո կարգախոսն ու մտապահիր այն։

Ճիշտ կարգախոս ընտրելու համար այն կապիր քո ամենակարևոր նպատակների ու արժեքների հետ։

Բարդ մտքերը կարող են կորչել օդում, սակայն կարճ ու ճիշտ ընտրված կարգախոսը կարող է օգնել մշտապես հիշել քեզ համար ամենակարևոր բաները։ Հենց այս է պատճառը, որ շատ կազմակերպություններ, հաստատություններ, ազգեր ունեն իրենց կարգախոսը։

Ահա 8 պատճառ, թե ինչու լավ կարգախոսը կարող է օգնել քեզ։

 ① Այն կարող է կործանարար մտածողությունը փոխակերպել ինքդ քեզ հետ առողջ զրույցի

Եթե դու ինքդ քեզ ասում ես. «Ես երբեք սա չեմ կարողանա անել», փոխարինիր դա այնպիսի մտքերով, ինչպիսին են օրինակ.

♦ Ես արել եմ դա նախկինում և ես կարող եմ նորից դա անել։

♦ Հազարավոր մղոնների ճանապարհը սկսում է մեկ քայլից։

Իսկ եթե դու քեզ ասում ես. «Ես պետք է միշտ հոգ տանեմ մյուսների համար մինչև իմ մասին մտածելը», ապա քո կարգախոսը կարող է լինել.

♦ Սկզբում քո սեփական թթվածնային դիմակը հագիր։

②  Կարգախոսը կարող է օգնել քեզ փոխել վատ սովորությունդ

Կամքի ուժի ամենակարևոր ասպեկտներից մեկը երկարատև նպատակները մտքում պահելու կարողությունն է։ Կարգախոսը կարող է հակիրճ ամփոփել այն, թե ինչու ես ցանկանում փոխել սովորությունդ ու այդ պատճառով ուժեղացնել կամքիդ ուժը։ Այսպիսի կարգախոսները կարող են օգնել քեզ սովորություններիցդ հրաժարվելու ճանապարհին հասնել ցանկալի փոփոխություններին։

♦ Առողջությունն առաջնայինն է։

♦ Որտեղ կա կամք, այնտեղ կա միջոց։

♦ Նա, ով գիտի՝ «ինչու», կարող է դիմակայել ամեն ինչին։

♦ Հեշտ դարձրու այն, ինչն անելը ճիշտ է։

 ③  Անձնական կարգախոսը կարող է հիշեցնել քեզ, թե ով ես դու և թե ինչն ես պաշտպանում

Հրաշալի անձնական կարգախոս կարող է ծառայել Գանդիի «Եղիր այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել աշխարհում» միտքը։

Կարելի է նաև օգտագործել «Վերցրու լավագույնը»՝ որպես հիշեցում շրջապատում գեղեցիկը տեսնելու և կենտրոնանալու կյանքի դրական կողմերի ու այն ամենի վրա, ինչի համար երախտապարտ ես։

Ո՞րն է քո անձնական կարգախոսը։ Եթե դու չունես որևէ կարգախոս, ապա մտածիր այնպիսի մի տարբերակ ունենալու մասին, որը կարող է նկարագրել քո առաքելությունն աշխարհում։ Ամեն ինչից զատ, ինչպես Ալդուս Հաքսլին է ասել. «Տիեզերքում միայն մի անկյուն կա, որ դու կարող ես վստահ լինել, որ պետք է ավելի լավը դարձնել, և դա քո սեփական անձն է»։

  Կարգախոսը կարող է շարժել քո գիտակցությունն ու հիշեցնել այն արժեքների մասին, որոնց հավատում ես և նույնիսկ նպաստել բնավորության ամրապնդմանը

Երբեմն դժվար մարդկանց հետ բարդ իրավիճակում հայտնվելով՝ մենք կորցնում ենք հավասարակշռությունն ու սթափ դատելու ունակությունը։ Այսպիսի դեպքերում կարելի է հիշել.

♦ Այն, ինչ ատելի է քեզ համար, մի արա ուրիշների նկատմամբ։

♦ Սկզբում արա այն, ինչն առաջնայինն է։

♦ Ապրիր և թույլ տուր ապրել։

♦ Խոսելոց առաջ մտածիր։

♦ Հետաձգվող արդարությունը մերժված արդարություն է։

♦ Եթե հարցը կարելի է լուծել փողով, ապա դա այնքան էլ կարևոր հարց չէ։

♦ Ժամանակն ու փոթորիկը մարդուն չեն սպասում (որոշ բաներ դու չես կարող կառավարել)։

  Կարգախոսը ոգեշնչման ազդակ կարող է լինել

Յուրաքանչյուրի մուսան տարբեր է, սակայն կան որոշ մտքեր, որոնք հույս ու ներշնչանք կարող են լինել յուրաքանչյուրի համար։ Օրինակ.

♦ Եղիր նա, ով կաս։ Մնացած բոլորն արդեն վերցված են։

♦ Մեկ մարդը կարող է փոփոխություն լինել։

♦ Հայացքդ պահիր մրցանակին։

♦ Յուրաքանչյուր նոր օր երկրորդ հնարավորություն է։

 ⑥ Կարգախոսը կարող է հանգստացնել միտքդ

Յուրաքանչյուր մարդ կարող է ինքն իրեն հանգստացնող տեխնիկա օգտագործել։ Խմիչքի օգնությանը դիմելու փոխարեն դուրս արի զբոսանքի ու ինքդ քեզ ասա.

♦ Հանգստություն պահպանիր ու շարունակիր առաջ քայլել։

♦ Սա էլ կանցնի։

♦ Որքա՞ն է սրա կարևորությունը։

 Կարգախոսը կարող է մեծացնել արդյունավետությունը

Կարգախոսների տեսքով հիշեցումները կարող են օգնել ճիշտ մտածել ու ճիշտ վարվել աշխատանքային իրավիճակում։

♦ Դանդաղ ու հաստատուն ընթացողն է հաղթում մարաթոնում։

♦ Շարունակիր շարունակելը։

♦ Չկա ցավ, չկա արդյունք։

♦ Եթե սկզբում դու հաջողության չհասնես, փորձիր, փորձիր նորից։

♦ Ընդմիջում արա, շնչիր։

 Կարգախոսը կարող է քեզ ոգևորել, որ դիմակայես ծանր պահերին

Ծանր պահերին գլուխդ բարձր պահիր այնպիսի կարգախոսով, ինչպիսին սրանք են.

♦ Միշտ կա վաղը։

♦ Չկա ձախողում, կա միայն դաս։

Սեփական կարգախոս ստեղծելը հրաշալի է...

Կրեատիվ եղիր և քո սեփական կարգախոսը ստեղծիր։ Պարտադիր չէ, որ այն սրամիտ լինի, անհրաժեշտ է պարզապես, որ այն քո հավատացած արժեքներն ու նպատակները մտապահելու համար որպես հուշում ծառայի։

1. Այն պետք է լինի կարճ ու հիշվող։ Այն նույնիսկ կարող է մեկ բառ լինել. Կարեկցանք։ Հանգիստ։ Լսիր։

2. Այն պետք է էմոցիոնալ առումով իմաստուն լինի։ Սա նշանակում է, որ այն պետք է ներդաշնակ լինի քեզ հետ, քո մտքերին, զգացմունքներին ու կյանքին։

3. Ավելի ազդեցիկ լինելու համար այն կարող է հանգերով լինել։ Հանգերը կհեշտացնեն այն հիշելն ու ավելի բարեհունչ կդարձնեն կարգախոսդ։

Դե ինչ, իսկ դու արդեն կարգախոս ունե՞ս։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել